Գնահատվեցին գրադարանավարները

07.10.2026 21:20
321

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ այցելել է Կապանի էլեկտրոնային գրադարան, հանդիպել գրադարանավարների հետ և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ։

 Շնորհավորանքի իր խոսքում համայնքի ղեկավարը կարևորել է գրադարանավարի բացառիկ դերն ու նշանակությունը կրթական միջավայրի ձևավորման, գիտելիքի տարածման, ինչպես նաև տարբեր տարիքային խմբերի շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ չմարող հետաքրքրության պահպանման ու խթանման գործում:

Անդրադառնալով համայնքային գրադարանների բարեփոխմանն ուղղված համայնքապետարանի որդեգրած քաղաքականությանը՝ համայնքի ղեկավարը նշել է, որ իրականացվող աշխատանքներն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տվել։ Դրանցից կարևորները, նրա խոսքով, ընթերցողների և գրադարան այցելողների թվի շեշտակի աճն է ու գրադարանավարի մասնագիտության նկատմամբ հասարակության ընկալման փոփոխությունը։

 Մասնագիտական օրվա կապակցությամբ՝ համայնքային գրադարանների զարգացման գործում ներդրած ավանդի, բարեխիղճ, նվիրված և երկարամյա աշխատանքային գործունեության համար համայնքի ղեկավարի շնորհակալագրերով են պարգևատրվել Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարանային գործի մասնագետ Կարինե Բալասանյանը, Սյունիք բնակավայրի գրադարանավար Ռիտա Պետրոսյանը և Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանի գրադարանավար Լյուբա Բաբայանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40