Գնդերեցների շնորհիվ անգամ ինքնասպանության փորձեր են կանխվել․ Արտաշես սարկավագ Աջապահյան (Տեսանյութ)

02.02.2026 20:42
493

Դատարանը քննում է Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հաջակցություն Սրբազանի, դատարանում էր,  լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց՝ լավատես չէ, որ Արշակ Սրբազանը կալանքից կազատվի, դատարաններն այսօր կանխատեսելի են գործում։

Անդրադառնալով ՀՀ  ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարելու խնդրին, Արտաշես սարկավագը նշեց.

«Գնդերեցներն իրենց ծառայության ժամանակ շատ օգուտ են տվել մեր բանակին, զինվորների  բարոյահոգեբանական վիճակի համար շատ կարևոր է եղել նրանց ներկայությունը, անգամ ինքնասպանության փորձեր են կանխվել նրանց շնորհիվ, վերադասի կողմից ճնշումների դեպքում են շատ օգտակար եղել զինվորներին։ Ուստի սա շատ ցավալի փաստ է, որ  այդ մարդիկ (իշխանությունները-խմբ.) իրենց համարում են քրիստոնյա, բայց միևնույն ժամանակ լուծարում են ԶՈւ հոգևոր առաջնորդությունը։ Նրանք մեր եկեղեցու անդամ չեն, իրենց գործով ցույց են տալիս, որ հակառակ են մեր եկեղեցուն։  Լսել եմ, որ ԶՈւ հոգևոր առաջնորդության առջև խնդիր են դրել միանալ Եկեղեցու «բարենորոգմանը»,  այդ լուրերը լիովին ճիշտ կարող են լինել։ Մեր ազգաբնակչությունը այսօր այն մասին պետք է մտածի, որ  զինվորները այլևս չեն ծառայելու հոգևոր մթնոլորտում, իսկ գնդերեցների ներկայությունն անգնահատելի էր»։  

aysor.am

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան

13.10.2026 22:17

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք

13.10.2026 17:21

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51

Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

13.10.2026 16:32

Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

13.10.2026 15:35

Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրամ տուգանք

13.10.2026 15:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

13.10.2026 14:44

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը աշխատանքային այցով կժամանի Երևան

13.10.2026 12:49

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

13.10.2026 12:05