Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված ծրագրերը ընթացքի մեջ են

01.07.2022 21:29
1046

Յուրաքանչյուր տարի Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում: Վերջին մի քանի տարում կապիտալ նորոգվել են քաղաքի մուտքն ազդարարող գլխավոր ճանապարհները, ծայրամասային փողոցներն ու թաղամասերը, տնտեսական ու ռազմավարական նշանակության ճանապարհները: Թեև համայնքում ճանապարհային ցանցի անբարեկարգ վիճակն ամենահրատապ խնդիրներից է, որոնք հսկայական ֆինանսական ռեսուրսներ են պահանջում,. սակայն համայնքը մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի համայնքի հնարավորություններից մի քանի անգամ ավել միջոցների ներգրավմամբ հնարավորինս մեծածավալ նորոգման աշխատանքներ իրականացվեն: Այս տարի ևս պլանավորված են զգալի աշխատանքներ, ինչպես բազմաբնակարան շենքերի բակերի, այնպես էլ ռազմավարական նշանակության ճանապարհների նորոգման առումով: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակներ, ծանոթացել արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս պահին քանդված են քաղաքի գլխավոր փողոցները, նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհները քանդվել են նոր ջրագծեր անցկացնելու նպատակով, իսկ փորձարկումից հետո կսկսվի նորոգման փուլը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40