Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2025 14:53
729

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամփոփում ենք ևս մեկ տարի՝ մի ժամանակաշրջան, որը մեզնից պահանջեց տոկունություն և անսասան հավատ։ Անցնող տարին ևս մեկ անգամ փաստեց, որ մարտահրավերներին դիմակայելու միակ գործուն միջոցը նպատակային աշխատանքն է, կազմակերպվածությունը և սեփական հողի վրա ամուր կանգնելու կամքը։

Նայելով անցնող տարվան, կարող ենք փաստել՝ մեր համայնքում իրականացված սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերը մեր հավաքական կամքի արտահայտությունն էին։ Մենք կառուցել ենք, նորոգել ու բարեկարգել՝ գիտակցելով, որ որքան շեն ու հարմարավետ է մեր համայնքը, այնքան ամուր է քաղաքացու կապը սեփական հողի հետ, և այնքան հզոր է մեր թիկունքը։

Այս ամենի հիմքում նաև Գորիսեցու անկոտրում ոգին է, և մենք մեկ անգամ ևս փաստեցինք, որ միայն միասնականությամբ է հնարավոր հաղթահարել բոլոր դժվարություններն ու կերտել մեր հավաքական հաջողությունը։

Սիրելի՛ բնակիչներ,

Գալիք 2026 թվականը մեզ համար պետք է լինի ոչ թե սպասումների, այլ Մեծ Արարման տարի։ Մեր ծրագրերը մշտապես եղել են հավակնոտ, քանի որ մեր նպատակը մեկն է՝ շարունակել ամրացնել մեր տունը և հզորացնել պետության հիմքերը։

Պետությունը սկսվում է սահմանից։ Մեր զինվորների անձնվեր ծառայությունը պարտավորեցնում է մեզ թիկունքում լինել նույնքան զգոն և արդյունավետ։ Հատուկ ուզում եմ դիմել սահմանին կանգնած մեր տղաներին. դուք եք պետության իրական հենասյունը, և մեր առաջնահերթությունը ձեր թիկունքն ամուր պահելն է՝ ոչ թե խոսքով, այլ գործով։ Առանձնահատուկ հարգանքի տուրք եմ մատուցում մեր հերոսների ընտանիքներին։ Նրանց սխրանքը մեզ համար սուրբ պատգամ է՝ շարունակելու աննահանջ պայքարը հանուն մեր ազգային իղձերի և վերջնական հաղթանակի։ Ով նահանջում է՝ զրկում է իր երեխաներին ապագայից, ուստի մենք իրավունք չունենք ընկրկելու։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ 2026 թվականին մաղթում եմ մեզ բոլորիս անկոտրում կամք և միասնական աշխատանք։ Թող գալիք տարին լինի իրական ձեռքբերումների և մեր պետականության ամրապնդման տարի։

Բարի տարի բոլորիս։

Աստված պահապան մեր հայրենիքին։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38