Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

28.05.2025 14:00
578

Սիրելի՛ հայրենակիցնե՛ր,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։

Այսօր յուրաքանչյուր հայի սրտում արթնացնում է խորին հպարտություն և պատասխանատվության զգացում:

1918 թվականի մայիսին մեր նախնիները հիմք դրեցին մի նոր գիտակցության՝ ազատ քաղաքացու, սեփական ճակատագրի տերը լինելու գիտակցության։ Առաջին Հանրապետությունը դարձավ ապացույցը, որ անկախության գաղափարը կենսունակ է նույնիսկ ամենածանր փորձությունների պահին, երբ ժողովուրդը միասնական է և վճռական։ Սա այն համամարդկային արժեքն է, որը ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր պայքարում են արժանապատվության և ազատության համար։

Այս տոնը մեզ հիշեցնում է, որ պետականությունը ոչ թե տրվածք է, այլ ամենօրյա, տքնաջան աշխատանքի, մտքի և հոգու ներդրման արդյունք։ Այն մեզ սովորեցնում է, որ ազգային միասնությունը ոչ թե վերացական հասկացություն է, այլ գործուն ուժ, որը կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Այդ միասնությունը սկիզբ է առնում մեր ընտանիքներից, մեր համայնքներից և տարածվում ամբողջ հայրենիքով մեկ՝ դառնալով մեր պետության ամրության գրավականը։

Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես այդ պատմական ժառանգության կրողներն ենք։ Մեր պարտքն է ոչ միայն հիշել և հպարտանալ անցյալով, այլև այդ հիշողությունն ու հպարտությունը վերածել ներկան կառուցելու և ապագան կերտելու շարժիչ ուժի։

Թո՛ղ Հանրապետության տոնը դառնա մեզ համար մեր ուժերի վերագնահատման, մեր նպատակների վերահաստատման և մեր ընդհանուր իղձերի իրականացմանն ուղղված նոր առիթ։ Թո՛ղ այն մեր սրտերում ամրապնդի հավատը սեփական ուժերի և մեր պետության լուսավոր ապագայի հանդեպ։

Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ։ Մաղթում եմ ուժ ու կորով՝ մեր ժողովրդին, և անսասան կամք՝ շարունակելու մեր պապերի սրբազան գործը՝ հանուն հզոր, արդար և բարգավաճ Հայաստանի։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40