Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

01.05.2025 11:10
604

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։

Այս օրը հիշեցում է այն հիմնարար ճշմարտության մասին, որ մեր երկրի ներկան ու ապագան կառուցվում են ամեն օր՝ աշխատող, ստեղծող, արարող մարդու ձեռքերով ու մտքով։ Աշխատանքն է այն կենսարար ուժը, որը կերտում է բարիք և, քարը քարի վրա դնելով, կառուցում մեր ընդհանուր տունը՝ Հայաստանը։

Յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ՝ հողագործից ու բանվորից մինչև ուսուցիչ ու բժիշկ, գիտնականից ու արվեստագետից մինչև զինվորական ու շինարար, անգնահատելի ներդրում ունի մեր երկրի շենացման գործում։ Յուրաքանչյուր բարեխիղճ աշխատանք, անկախ մասշտաբից, արժանի է խորին հարգանքի և մեր պետության հիմքի հերթական քարն է, մեր հասարակության զարգացման շարժիչ ուժը։ Մեր ընդհանուր հաջողությունները կախված են յուրաքանչյուրիս նվիրումից և պատասխանատվությունից։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն հայրենակիցներին, ովքեր մեր երկրի սահմաններին, հաճախ դժվարին պայմաններում, շարունակում են կյանք տալ հողին։ Սահմանին հող մշակող մարդը ոչ միայն հաց ու բարիք է ստեղծում, այլև իր ամենօրյա, համառ աշխատանքով ամրացնում է հողը։

Միայն միասնական ջանքերով, միմյանց աջակցելով և յուրաքանչյուրի կատարած աշխատանքը հարգելով ու արժևորելով, մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները և կառուցել ուժեղ երկիր։

Թող այս օրը մեզ բոլորիս լիցքավորի նոր ուժով ու եռանդով՝ շարունակելու մեր գործը հանուն մեր համայնքների և մեր հայրենիքի բարգավաճման։ Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, արդյունավետ ու ստեղծարար աշխատանք և սեփական ձեռքերով ստեղծած բարիքով հպարտանալու բազում առիթներ։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40