Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2025 10:32
479

Սիրելի մանկավարժներ, դպրոցականներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1֊ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը հատուկ ջերմությամբ եմ շնորհավորում մեր առաջին դասարանցիներին, ովքեր առաջին քայլերն են անում դեպի գիտելիքի աշխարհ։ Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև կրթական համակարգի անձնվեր աշխատակիցներին՝ մանկավարժներին և դասախոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով կերտում են մեր ապագան։

Մեր ժողովրդի դարավոր պատմությունը վկայում է, որ գիտելիքը և կրթությունը եղել են մեր գոյության, ինքնության պահպանման և զարգացման անբաժան մասը։ Միայն գիտակից, կրթված, ազգային ոգով լեցուն և հայրենասեր սերունդը կարող է ապահովել մեր երկրի անվտանգությունը, կայուն զարգացումը և բարգավաճումը։

Հպարտությամբ եմ ուզում նշել, որ Գորիս համայնքը հարուստ է տաղանդավոր և ջանասեր երիտասարդներով։ Ամեն տարի մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մեր դպրոցականներն ու ուսանողները մեծ հաջողություններ գրանցում հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մրցույթներում և գիտական նախագծերում։

Նրանք իրենց քրտնաջան աշխատանքով և նվիրումով բարձր են պահում ոչ միայն Գորիս համայնքի, այլև Հայաստանի պատիվը։ Այս ձեռքբերումները վկայում են մեր երիտասարդների բարձր ներուժի և կրթության նկատմամբ ունեցած նվիրվածության մասին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։ Մաղթում եմ բեղմնավոր ու հաջողություններով լի ուսումնական տարի։ Թող գիտելիքը լինի ձեր ուղեկիցը, իսկ ազգային ոգին՝ ձեր ուժի և կամքի աղբյուրը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40