Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել մի քանի շինհրապարակներում, ծանոթացել շինաշխատանքներին

01.03.2023 12:15
1005

Փետրվարի 28-ին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի, «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Իգոր Մնացականյանի հետ շրջայց է կատարել մի քանի շինհրապարակներում, ծանոթացել շինաշխատանքների արդյունքներին։

Համայնքի ղեկավարի առաջին կանգառը 5-րդ թաղամասի շրջանցող ճանապարհն էր․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվում ճանապարհի վերակառուցումը։ Խճապատման, հենապատերի կառուցման աշխատանքներն ավարտվել են, մնում են ասֆալտապատման աշխատանքները, որոնք եղանակների տաքանալուն պես կմեկնարկեն։

Առուշ Առուշանյանը եղել է նաև Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում, որտեղ կառուցվում է հատիկընդեղենի գործարան, համայնքի ղեկավարը ծանոթացել է կառուցման ընթացքին։ Ոլոռի, ոսպի, սիսեռի, հայկական կարմիր լոբու վերամշակում ու փաթեթավորում է անելու գործարանը։

Հիշեցնենք, որ այն ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում է կառուցվում։ Վերջինս լուծել է շինանյութի հարցը, իսկ Գորիսի համայնքապետարանը իր ուսերին է վերցրել շինաշխատանքների իրականացումը։ Գործարանն ապահովելու է առնվազն 50 աշխատատեղ։ Ինչպես նաև 150 հոգի հնարավորություն կունենա գործարանի համար հատիկընդեղեն ապահովելու։

Առուշ Առուշանյանին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը ներկայացրել է նաև Խնձորեսկից մինչև Ներքին Խնձորեսկ կառուցված ոռոգման նոր ջրագիծը, որի աշխատանքներն ավարտվել են, մնում է ջրամբարի կառուցման շինաշխատանքները։

Նոր ջրագծերը շուրջ 300 հեկտար հողատարածք ոռոգելու հնարավորություն կապահովեն: Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ:

Գորիսի համայնքապետարան 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40