Գորիս համայնքում շինարարական աշխատանքների թափն ավելանում է

10.09.2025 11:36
522

Գորիս համայնքում շինարարական աշխատանքների թափն ավելանում է: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել՝ ծանոթանալու ընթացիկ ծրագրերին և դրանց իրականացման ընթացքին:Համայնքի ղեկավարի առաջին կանգառը եղել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցներով իրականացվող Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վայրում: Այս ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի համայնքի համար՝ ապահովելով տրանսպորտային կապի բարելավում, ինչը կնպաստի տնտեսական ակտիվության աճին, բնակչության տեղաշարժի հեշտացմանը և տարածքի զարգացմանը: Հաջորդիվ Առուշանյանն այցելել է Խնձորեսկի նորակառույց մեմբրանային ջրամբարի տարածք, որն արդեն ջուր է մղում դեպի դաշտեր: Այս ծրագիրը բացառիկ կարևորություն ունի գյուղատնտեսության զարգացման համար: Ջրամբարի շահագործումը թույլ կտա արդյունավետ ոռոգել դաշտերը, ինչը կբարձրացնի բերքատվությունը և կնպաստի գյուղացիական տնտեսությունների բարգավաճմանը:Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացել է նաև Գորիս համայնքի տարբեր փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով՝ 55% համայնքի և 45% պետության համաֆինանսավորմամբ: Այս ծրագիրը կարևոր է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և քաղաքի բարեկարգման համար: Որակյալ ճանապարհները ոչ միայն հարմարավետություն են ապահովում բնակիչների համար, այլև նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը և ընդհանուր քաղաքային միջավայրի գրավչության բարձրացմանը: Համայնքի ղեկավարի կողմից իրականացվող մշտական հսկողությունը երաշխավորում է աշխատանքների որակն ու ժամկետների պահպանումը:Գորիս համայնքում շինարարական աշխատանքների թափն ավելանում է: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել՝ ծանոթանալու ընթացիկ ծրագրերին և դրանց իրականացման ընթացքին:Համայնքի ղեկավարի առաջին կանգառը եղել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցներով իրականացվող Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վայրում: Այս ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի համայնքի համար՝ ապահովելով տրանսպորտային կապի բարելավում, ինչը կնպաստի տնտեսական ակտիվության աճին, բնակչության տեղաշարժի հեշտացմանը և տարածքի զարգացմանը: Հաջորդիվ Առուշանյանն այցելել է Խնձորեսկի նորակառույց մեմբրանային ջրամբարի տարածք, որն արդեն ջուր է մղում դեպի դաշտեր: Այս ծրագիրը բացառիկ կարևորություն ունի գյուղատնտեսության զարգացման համար: Ջրամբարի շահագործումը թույլ կտա արդյունավետ ոռոգել դաշտերը, ինչը կբարձրացնի բերքատվությունը և կնպաստի գյուղացիական տնտեսությունների բարգավաճմանը:Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացել է նաև Գորիս համայնքի տարբեր փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով՝ 55% համայնքի և 45% պետության համաֆինանսավորմամբ: Այս ծրագիրը կարևոր է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և քաղաքի բարեկարգման համար: Որակյալ ճանապարհները ոչ միայն հարմարավետություն են ապահովում բնակիչների համար, այլև նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը և ընդհանուր քաղաքային միջավայրի գրավչության բարձրացմանը: Համայնքի ղեկավարի կողմից իրականացվող մշտական հսկողությունը երաշխավորում է աշխատանքների որակն ու ժամկետների պահպանումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40