Գորիս-Կապան միջպետական մայրուղին փակ է…

26.08.2021 12:33
6050

Հենց նոր վերադարձանք Կարմրաքարից. Մ-2 մայրուղի-Դավիթբեկ գյուղ խաչմերուկում ամիսներ առաջ կարգված հսկիչ կետն ուժեղացված է:

Մեր ոստիկանների, ԱԱԾ սահմանապահների հետ նաեւ ռուս սահմանապահներն են՝ հետեւակի մարտական մեքենայով…

Կարմրաքարից այն կողմ անցնել չի թույլատրվում:

Չի թույլատրվում նաեւ լուսանկարահանումներ անել. ռուս սպան խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել Կարմրաքարում գտնվող հրամանատարությանը:

Ոստիկանական մեկ ուրիշ հսկիչ կետ էլ Մ-2 մայրուղի-Սյունիք բնակավայրի խաչմերուկում է: Մայրուղու այդ մասից էլ սկսվում է բեռնատարների խցանված շարքը, որ առաջացել է օգոստոսի 25-ի գիշերվանից…

Իսկ թե ինչ է կատարվում մայրուղու Կարմրաքար-Չայզամի-Շուռնուխ հատվածում՝ կարող ենք հիմք ընդունել ՀՀ վարչապետի քիչ առաջ հնչեցրած հայտարարությունն առ այն, թե իբր՝ ըստ ադրբեջանական կողմի՝ հայ զինվորները դանակահարել են ադրբեջանցի զինվորների, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այդ պատճառով էլ, իբր, արգելափակել են մայրուղին Չայզամիի հատվածում:

Վարորդները եւ ուղեւորներն անհամբեր սպասում են խնդրի կարգավորմանը:

Խնդիրն այն է, որ մեծ բեռնատար մեքենաները չեն կարող երթեւեկել Կապան-Տաթեւ-Մ-2 մայրուղով: Ասել է թե՝ Կապան-Գորիս մայրուղին Հայաստանի գլխավոր արյունատար երակն է, որը պետք է անհապաղ վերաբացվի:

Հ.Գ. -1

Նրանք, ովքեր պարբերաբար երթեւեկում էին Գորիս-Կապան ավտոմայրուղով՝ տեսնում էին Ճանապարհի արեւելյան եզերքին օր առ օր ադրբեջանցիների կողմից ծնվող ինժեներական կառույցները: Եվ, կարծեք, ոչ սովորական այդ երեւույթը ոչ ոքի չէր անհանգստացնում: Կապանից Գորիս հասնելու համար (կամ՝ հակառակը) առնվազն ութ տեղ պետք է անցնել ադրբեջանցիների հենակետերի ուղիղ հայացքի ներքո: Դա՝ միայն տեսանելի դիրքերում, իսկ թե քանի նման դիրքեր կամ հենակետեր կան անտառում, լեռների եւ բլուրների հետնամասերում՝ ոչ ոք չի կարող ասել:

Ստեղծվել էր մի վիճակ, երբ Գորիս-Կապան մայրուղու վրա՝ առնվազն մի քանի տեղ, թուրքերը կարող են մայրուղին շրջափակել: 2021 թ. օգոստոսի 25-ի գիշերը սկիզբ առած ճգնաժամը դրա հերթական ապացույցն է:

Հ.Գ.-2

Անպատասխան է մնում սյունեցիներիս հետաքրքրող գլխավոր հարցերից մեկը՝ կա՞ արդյոք պայմանավորվածություն՝ հայտնի երեք կողմի միջեւ, որով կարգավորվում է կամ պիտի կարգավորվի Մ-2 մայրուղու Գորիս-Կապան հատվածում երթեւեկության անվտանգությունը:

                                                                                                                                                                                                                                                                                                                                    Սամվել Ալեքսանյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40