Գորիս. մոտ քառասուն տարի առաջ սկիզբ առած ու հարատեւած ավանդույթը շարունակվում է նորովի

28.11.2017 11:21
1805

1985 թվականի հուլիսին հանրապետության մտավորականության սերուցքը՝ գրողներ, գիտնականներ, կինոյի եւ թատրոնի գործիչներ, մի քանի օրով տեղափոխվել էին Գորիս՝ «Բակունցյան օրեր» խորագրով տոնակատարություններին մասնակցելու համար: Դա առաջին անգամ չէր… Չեմ ցանկանում քաղաքին նվիրված տոնախմբությունների անցկացումը մեզանով անել, բայց փաստ է, որ մայրաքաղաք Երեւանից հետո առաջիններից մեկը Գորիսն է քաղաքային լայնածավալ միջոցառում կազմակերպել՝ սկսած 1970-ականների վերջից եւ 80-ականների սկզբից: Երբեմն այդ միջոցառումը նվիրվել է մեր փոքր հայրենիքի այս կամ այն արժանավոր զավակին՝ Ակսել Բակունցին, Սերո Խանզադյանին, Գուսան Աշոտին, Օրբելյաններին, Յոլյաններին եւ այլն:


Եվ ահա նորից մարդաշատ ու հյուրաշատ են Գորիսի փողոցները: Այս անգամ համաքաղաքային տոնը համընկել է լրագրող Էդուարդ Զոհրաբյանի եւ մեծ արձակագիր Սերո Խանզադյանի ապրած տների պատերին հուշատախտակների բացման արարողություններին:


Միջոցառումը սկիզբ է առնում Գետափնյա N8 շենքի մոտից, որտեղ քառասուն տարուց ավելի ապրել ու ստեղծագործել է Էդուարդ Զոհրաբյանը: Այն սկսվում է Տաթեւի վանական համալիրի աղջիկների երգչախմբի (խմբավար՝ Լուսինե Սարգսյան) հրաշալի ելույթով, որից հետո հուշատախտակը բացվում է Էդուարդ Զոհրաբյանի դստեր մասնակցությամբ: Այնուհետեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները եւ հյուրերը մոտենում են Գետափնյա թաղամասի բնակիչների ուժերով բացված ճոխ սեղանին: Նրանք բաժակ են բարձրացնում հանուն խաղաղության եւ Գորիսի ու Սյունիքի բարգավաճման:


Հաջորդ կանգառն Ակսել Բակունցի տուն-թանգարանն է. տոնակատարության մասնակիցները ճանապարհին ծաղիկներ են խոնարհում մեր մեծ հայրենակցի՝ Ակսել Բակունցի հուշարձանին: Տուն-թանգարանի այգում գտնվող տաղավարում, խաչքարի մոտ ճոխ ու առատ սեղաններ են բացվել: Առաջ ընկնելով՝ ասենք, որ դրանք հյուրերի մեկնելուց հետո էլ մինչեւ օրվա վերջ պարբերաբար թարմացվել են այցելուների համար: Թանգարանում հյուրերն ունկնդրեցին Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի աղջիկների երգչախմբին (խմբավար՝ Աստղիկ Սաթյան, նվագակցող՝ Մերի Մանուչարյան): Գորիսի դրամատիկական թատրոնի դերասանների կատարմամբ դիտեցին մի հատված Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի թեմաներով բեմադրված ներկայացումից:


Իսկ թանգարանի պարսպից դուրս՝ Մաշտոցի փողոցում, թնդում էր զուռնա-դհոլը: Թանգարանից սկսած մինչեւ Մխիթար Սպարապետի հրապարակ՝ բոլոր առանձնատների մուտքերի մոտ, բնակիչները սեղաններ էին բացել: Արդեն սովորական դարձած խաշլամայի կողքին մեր սեղաններին հազվադեպ հանդիպող ղափաման է, կորկոտը, թանապուրն ու տաքացրած թանը, մոթալի պանիրը, մեղրի մեջ թաթախված բոքոն հացը, մի խոսքով՝ այնպիսի ուտեստներ, որոնք զարմացնում էին ոչ միայն հյուրերին, այլեւ հենց իրենց՝ գորիսեցիներին: Հյուրերին ոչ թե հրավիրում, այլ իրար ձեռքից խլում են: Մի տեղ տանտերն անգլերեն կամ ֆրանսերեն իմացող է փնտրում՝ օտարերկրացի հյուրին հասկանալու համար: Չի գտնում: Կողքից խորհուրդ են տալիս՝ մի երկու բաժակ «Քարահունջ» հյուրասիրիր, հայերենն էլ կհասկանան: Տանտերը հետեւում է այդ խորհրդին…


Սերո Խանզադյանի հայրական ընտանիքը Գորիս գյուղից տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ բնակվել է այսօրվա Մաշտոցի 27 հասցեում, որի մուտքի մոտ էլ տեղադրվեց հուշատախտակ: Այնուհետեւ… Գուսան Աշոտի տան մոտ հյուրերին դիմավորում են Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր ներշնչանքով են կատարում Գուսանի երգերը:


Մաշտոցի եւ Գուսան Աշոտի փողոցների հատման խաչմերուկում է գտնվում Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը, որն էլ դարձավ հյուրերի հաջորդ կանգառը:


Միջոցառումն իր գեղագիտական բարձրակետին հասավ Գրիգոր Տաթեւացու հրապարակում:

Այստեղ առանձին տաղավարներ էին հատկացվել մարզի քաղաքներին, ինչպես նաեւ Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերին, որոնցում ցուցադրվում եւ վաճառվում էին տվյալ գյուղում ստեղծված բարձրարժեք ձեռքի աշխատանքներ, կազմակերպվում զանազան համադամ ուտեստների համտեսում եւ հյուրասիրություն, զուգահեռ հանդես էին գալիս համերգային խմբեր:
Օրն ավարտվեց տոնական, գեղեցիկ ու շքեղ հրավառությամբ:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00