Գորիսեցիներ Արթուր Խոջաբաղյանը եւ Կարլեն Ճաղարյանն արժանացել են «ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ» մրցանակի

23.09.2020 11:06
2331

 

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին  «Զվարթնոց» տաճարում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:

Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը և այս տարի երկու հատուկ մրցանակ է նախատեսված, որից մեկը ստացան բուժաշխատողները՝ Կորոնավիրուսի համավարակի դեմ իրենց պայքարի համար։ Իսկ երկրորդ մրցանակը կստանան զինվորականները՝ հուլիսյան հերոսական մարտերի համար։

Այսպիսով հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։ Մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին, ով բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:

Երկրորդ Հատուկ մրցանակը հանձնեց հուլիսյան մարտերի ժամանակ գյուղը չլքած Սամվել Ուդումյանը՝ ՀՀ ՊՆ զինծառայող Նարեկ Հակոբյանին:

Մրցանակի արժանացան նաև գորիսեցիներ Արթուր Խոջաբաղյանը և Կարլեն Ճաղարյանը: Արթուր Խոջաբաղյանին մրցանակը հանձնեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի լու Փափազյանը, իսկ Կարլեն Ճաղարյանին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

Մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանը ավտոբուսը վերածել էր փեթակների: Կարլեն Ճաղարյանի մասին պատմող տեսանյութը՝ ստորև.

Արթուր Խոջաբաղյանը 3D տպիչների արտադրություն է հիմնել: Արթուր Խոջաբաղյանի մասին պատմող տեսանյութը՝ ստորև.

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22