Գորիսեցիներին, նաեւ հանրապետության գրականագետներին վերստին միավորել էր Ակսել Բակունցը

18.06.2015 03:04
2731

Իմաստախոսությունն ասում է՝ «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային պահերից մեկն էլ 1899 թվականի հունիսի 13-ն էր՝ հայ արձակի բյուրեղային վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի ծննդյան աստեղային տեսլաժամը:

Օրերս լրացավ մեծանուն արձակագրի ծննդյան 116-ամյակը, որը Գորիսում նշվեց մեծ շուքով:

Բակունցյան առավոտը սկսվեց մեծանուն գրողի հուշարձանին ծաղկեդրման արարողությամբ:

Գրական տոնն այս տարի նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ. թանգարանի բակում Սյունիքի մարզպետի մեկենասությամբ տեղադրվեց գրողի կիսանդրին (քանդակագործ՝ Մ.Ղուկասյան): Մարզպետ Ս.Խաչատրյանի, փոխմարզպետ Վ.Դավթյանի, Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի, Գորիսի հոգեւոր թեմի առաջնորդ Ահարոն քահանա Մելքումյանի եւ պաշտոնատար այլ անձանց անմիջական մասնակցությամբ էլ տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բակունցի լուսաճառագ հարկի տակ հավաքված մտավորական ընտրանու ներկայացուցիչները, մայրաքաղաքից ժամանած հյուրերը, որոնց թվում՝ Ե.Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի տնօրեն Կ.Վարդանյանը, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դ.Գասպարյանը եւ ուրիշներ, իրենց ելույթներում շեշտեցին Բակունցի ստեղծագործության պատմական նշանակությունը, կարեւորեցին բոլոր այն ձեռնարկները, որոնք միտված են նրա գրական հեղինակության ամրապնդմանը, ստեղծագործության հանրայնացմանը եւ սերունդներին Բակունցի իմաստուն ու լուսավոր մտքի ճանապարհով ուղորդելու առաքելությանը:

Օրվա առթիվ թանգարանը Գորիսի մշակութային ու ստեղծագործական կառույցների համատեղ ուժերով բակունցասերներին ներկայացավ միջոցառումների հարուստ ծրագրով: Այցելուները անգնահատելի հնարավորություն ունեցան հաղորդակցվել ու Բակունցի՝ «մյուռոնի նման սրբազնագույն» աշխարհին, «շփվելու» նրա սիրված հերոսների հետ, ներշնչվելու նրա հոգեւոր ներկայությամբ:

Թանգարանում առաջին անգամ բացվեց բակունցյան մոտիվներով գեղանկարների ցուցահանդես՝ Գորիսի Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոցի եւ ՀՀ գեղագիտության ազգային ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի սաների մասնակցությամբ, ինչը վառ գույներ հաղորդեց օրվա խճանկարին:

Հյուրերը գրողի բյուրեղային ստեղծագործությունների բույրն ու հմայքը մեկ անգամ եւս վայելեցին «Միրհավ» գրական ակումբի շնորհիվ, որ հանդես եկավ Բակունցի գրական դիմանկարն ամբողջացնող գեղարվեստական կոմպոզիցիայի մատուցմամբ:

Օրվան տոնական հուզառատ լիցքեր հաղորդեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժող. գործիքների համույթը, առանձին կատարումներով հանդես եկավ երգչուհի Սուսաննա Ղումաշյանը: Հանդիսականներին երաժշտական գողտրիկ համարներ մատուցեցին նաեւ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի շնորհաշատ սաները:

Օրը համեմվեց թանգարանի այգում ավանդական մատաղի հյուրասիրությամբ:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ԱՐՈւՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40