Գորիսի ավանդական ուտեստները զբոսաշրջիկներին ներկայացվեցին մեկ հարթակում

09.07.2018 12:29
1400

ԳՈՐԻՍ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գորիսն ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում քաղաքը տեղացիներին և զբոսաշրջիկներին է ներկայանում բազմաբնույթ միջոցառումներով`հանրահռչակելով Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը: Այդ իրադարձությունների կարևոր մասն է կազմում ավանդական ուտեստների հյուրասիրություն-փառատոնը, որն անցկացվեց հուլիսի 8-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում և դրա տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուրերին դիմավորեց թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, ով, ողջունելով ներկաներին, փաստեց, որ քաղաքին նվիրված տոնակատարությունը սկսվում է թանգարանից: «Պետք է շեշտեմ, որ «Բակունցյան օրեր» տոնակատարությունների շրջանակում թանգարանի այգին համալրվել է մի քանի ծառաքանդակներով, որոնց հեղինակը նկարիչ, քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանն է»,-նշեց նա:

Թանգարանից դուրս գալով` միջոցառման մասնակիցները շրջեցին Գորիսի փողոցներով, որտեղ գորիսեցիների կողմից պատրաստված ավանդական ուտեստներով ճոխ սեղանները սպասում էին նրանց:

«Մենք յուրահատուկ թթու ենք պատարստում. օրինակ` այստեղ ներկայացնում ենք բոխու և շուշանի թթու: Մեր հյուրերն այս թթուները շատ են հավանում: Սիրում են նաև մեր մատուցած լոբին, տարբեր հատապտուղներից պատրաստված օղիները»,- ասաց Գենավարդ Պետրոսյանը: Ասյա Գասպարյանն էլ խոստովանեց, որ ջանք ու եռանդ չեն խնայել, որ իրենց պատրաստած ուտեսները ամենհամեղն ու տարբերվողը լինեն: «Մի քանի տեսակ աղցաններ և դանդուռով,  սխտորով թթուներ ենք պատրաստել, իսկ սեղանի ամենաբնորոշ ուտեստը Գորիսի մեղրն ու թփով տոլման է»,-հպարտորեն ներկայացրեց տիկին Ասյան:

Գորիսում ավանդույթ է պահպանել ավանդական ուտեստները: Իննսունամյա Գոհար Հասրաթյանը վստահեցրեց, որ երիտասարդ ընտանիքները շարունակում են պատրաստել այն ճաշատեսկները, որոնք ինքը եփել է երիտասարդ տարիներին:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40