«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Դավիթ Մաշուրյանին

27.10.2022 14:54
5238

Ունեցել եմ երկկողմանի ճողվածք, հիվանդ սիրտ: Տեղյակ լինելով բժիշկ-վիրաբույժ Մհեր Աբրահամյանի  արհեստավարժ  վիրահատություններին, անցնելով մոտավորապես 450 կմ ճանապարհ, եկել եմ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում վիրահատվելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բժիշկ Աբրահամյանը Սպիտակի բժշկական կենտրոնում, կարճ ժամանակահատվածում, վայելել է Սպիտակի տարածաշրջանի հասարակության սերն ու հարգանքը։ Մեր հիվանդանոցում աշխատելու ընթացքում վիրահատել է կնոջս՝ Ելենա Խաչատրյանին, հեռացրել լեղապարկը. շատ գոհ ենք եղել։

Նույն սերն ու հարգանքն է վայելել կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Լուսինե Մովսիսյանը։

Վիրահատությունս անցել է սպասվածից հաջող։

Սրտիս խոսքն եմ հղում Ձեզ՝ հարգելի պարոն Մաշուրյան։ Շնորհակալություն՝ նման համախմբված կոլեկտիվ ղեկավարելու և բժշկական կենտրոնում աշխատանքային  բարձր կարգապահություն ապահովելու համար, որը Ձեր աշխատանքի շնորհիվ է։

Շնորհակալություն՝ չորս օրվա ընթացքում  վիրահատությանս առնչված բոլոր բուժաշխատողներին, որոնց սրտացավ վերաբերմունքը զգացել եմ։

Շնորհակալություն՝ անեսթեզիոլոգներ Մհեր Հարությունյանին և Գարիկ Այվազյանին, ովքեր տեղյակ լինելով սրտիս անբավարար աշխատանքին, գլխավերևումս կանգնած, աչքները համակարգչի էկրանին, ինձ դուրս բերեցին ծանր վիճակից։

Շնորհակալություն՝ բժիշկ Աբրահամյանին օգնող բժիշկ Լևիկ Հովհաննիսյանին, սրտաբան, բանիմաց բժիշկ Մամիկոն Հարությունյանին, վիրահատարանի ողջ անձնակազմին։

Թող ներեն հերթապահ բուժքույրերը և մյուս բուժաշխատողները, որոնց անունները չեմ հիշատակում։

 

Վարուժան Շմոյան

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ

24․ 10․ 2022 թ

Ք․ Գորիս

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40