Գորիսի համայնքային բյուջեն 2013թ. կկազմի 449 մլն 063 հազար դրամ` մուտքերի մասով, եւ նույնքան դրամ` ծախսերի գծով: Բյուջեի մուտքային մասը 10%-ով գերազանցում է 2012-ի բյուջեի համապատասխան ցուցանիշին: Ընդ որում` ավելացել է համայնքին հատկացվող պետական դոտացիայի չափը, որն այս տարի կկազմի 321 մլն 259 հազար դրամ (համայնքային բյուջեի մուտքային մասի 71.5%-ը): Համայնքային բյուջեի տարեսկզբի մնացորդը կազմել է 72 մլն 600 հազար դրամ, որն առաջացել է ծախսային մասում կատարված խնայողությունների եւ սեփական մուտքերի հավաքման առաջադրանքի գերակատարման հաշվին: Համայնքային բյուջեն վերջնական տեսք է ստացել ավագանու փետրվարի 8-ի նիստում: