Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ուխտի օրն է

05.06.2023 14:47
1455

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ  Հակոբյանի օրհնությամբ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը հռչակվել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ուխտի օր։

Օրվա խորհրդին համապատասխան Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ. պատարագիչն էր Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Տրդատ քահանա Գեւորգյանը։

Պատարագին մասնակցում էին նաեւ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը, Տեր Տիգրան քահանա Հակոբյանն ու Սյունյաց թեմի միաբաններ եւ ուխտավորներ։

Պատարագը մատուցվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի կողմից հնչեցվող շարականների ներքո։

Սուրբ Հռիփսիմեն կառուցվել է 1776 թվականին, հեղինակը Գորիսի մելիք Օհանն էր:

Այն  միանավ բազիլիկ կառույց է, ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային պատերի վրա:

Եկեղեցու շարվածքի մեջ կան քարեր, որոնք, որոշ մասնագետների կարծիքով, թվագրվում են 7-8-րդ դարերով:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ցարական շրջանում վերանորոգվել է, իսկ խորհրդային տարիներին վերածվել ակումբի:

2009-13 թթ. եկեղեցին վերակառուցվել է «Երկիր և մշակույթ», «Վիեն-Գորիս» կազմակերպությունների ու ֆրանսիական Վիեն քույր քաղաքի տրամադրած միջոցներով:

Աննա Ալեքսանյան

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02