Գորիսի տարածաշրջանի «Զանգեզուր» թերթը 90 տարեկան է

05.12.2024 19:38
919

Ուղիղ 90 տարի առաջ այս օրը լույս է տեսել «Զանգեզուր»֊ի առաջին համարը։

90 տարի անց, դեկտեմբերի 5֊ը տոն դարձրեց Գորիսի մամուլի ակումբը, որի ջանքերով թվայնացվեց «Զանգեզուր» թերթի 90֊ամյա կենսագրականը։

Թերթի թղթային տարբերակը էլեկտրոնային տեսք ստացավ և թվայնացված նյութերն այլևս հասանելի են հետազոտողների, պատմաբանների, դասախոսների, փորձագետների, լրագրողների, հասարակության լայն շրջանակների համար:

Օրվա խորհրդով կազմակերպված ցերեկույթին ներկա էին թերթի բոլոր ժամանակների խմբագիրներ, աշխատակիցներ, լրագրողներ և նրանք, ովքեր սերտ համագործակցել են «Զանգեզուր»֊ի հետ։

Հանդիպմանը Գորիսի մամուլի ակումբի տնօրեն Սուսաննա Շահնազարյանը, ով նույնպես հանդիսացել է «Զանգեզուր»֊ի խմբագիր, հուզմունքով ներկայացրեց դրվագներ անցած ուղուց, նշելով որ անձնական երազանքն է իրականություն դարձել։

8 տարի թերթի խմբագրի պաշտոնը ստանձնած, այժմ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն էլ հիշողություններով ներկայացրեց թերթի անցած դժվարին ուղին։

22 տարի թերթի խմբագրությունում աշխատած, «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց Սուսաննա Շահնազարյանին` հայրական ծուխը ծխեցնելու համար` «Զանգեզուր»֊ը համարելով հայրական օջախ։

Բակունցի տուն֊թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն էլ կարևորելով տպագիր մամուլը նշեց, որ շատ տպագիր թերթերի մեջ իր լուրջ ուղին է կերտել թերթը։

Վարդան Սարգսյանի առաջարկն ընդունելով Մամուլի ակումբը թերթի տպագիր օրինակները կփոխանցի Ա. Բակունցի տուն֊թանգարանին։

Օրվա ավարտին տոնական տորթը կտրում են զանգեզուրցիները, միմյանց մաղթում արևշատություն և հաջողություն։

ԼԱՍՏ լրատվական ֊ը շնորհակալություն է հայտնում Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club) ֊ին, հանձին Սուսաննա Շահնազարյանին, նման գեղեցիկ նախաձեռնության, տպագիր լրատվականի պատմության կերտման համար։

Թերթի թվայնացված տարբերակին ծանոթանալու համար անցնել հղումով՝ zangezurtert.am:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40