Գորիսի ծայրամասային թաղամասերը, որոնք երբևէ չեն ասֆալտապատվել, պետք է դառնան հարմարավետ. Առուշ Առուշանյան

31.03.2025 14:29
698

Գորիսի #Չոփչուն #ձոր թաղամասում մեկնարկել են երկար սպասված #բարեկարգման աշխատանքները: Այս թաղամասը, որը երբևէ չի ունեցել #ասֆալտի ծածկույթ, կարճ ժամանակ անց կունենա նոր #ենթակառուցվածք՝ բազալտե ծածկույթով:

Դեռևս 2017 թվականին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի որդեգրած սկզբունքը, ըստ որի երբևէ չբարեկարգված, ասֆալտե ծածկույթ չտեսած #ծայրամասային թաղամասերը պետք է դառնան հարմարավետ, շարունակվում է մինչ օրս:

#Հիմնանորգման աշխատանքները ներառում են 15 սմ խճի, 10 սմ բետոնի և 10 սմ քարի շերտերի տեղադրում, հենապատերի, ինչպես նաև #ջրահեռացման #համակարգի կառուցում:

Ծրագիրն իրականացվում է կառավարություն-համայնք գործակցությամբ՝ #սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Գորիս համայնքի ղեկավարն այցելել է Չոփչուն ձոր թաղամաս և տեղում ծանոթացել #շինարարական աշխատանքների ընթացքին: Նա զրուցել է տեղի բնակիչների հետ և քննարկել իրականացվող ծրագրի մանրամասները:

Բնակիչները հայտնել են իրենց գոհունակությունը մեկնարկած աշխատանքների կապակցությամբ և երախտագիտություն հայտնել #համայնքի #ղեկավարին՝ երկար սպասված խնդիրների լուծման համար։

#Սյունիք #Գորիս #ասֆալտապատում #բազալտե_ծածկույթ #ենթակառուցվածքներ #սուբվենցիա

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40