Գորիսն այդ օրը մանուկների մոլորակ էր

03.04.2015 14:45
2289

Սերունդները ժամադրվել ու եկել, մեկմեկու հանդիպել են Գորիսի պետական դրամատիկական թատրոնում: Իսկ այդ մարդկանց թվում են Էմմա Հակոբյանը, Էմմա Պետրոսյանը, Նորա Սարգսյանը, Անիկ Հայրապետյանը, Արմիկ Շալունցը, Նոյեմ Միքայելյանը, Քնարիկ Ադունցը, Տաթեւիկ Ասատրյանը, Էլմիրա Այվազյանը, Զոյա Շեգունցը ու էլի մարդիկ, մարդիկ...

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մեծարանքի խոսքեր է ասում մանկավարժների հասցեին. «Ամեն ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Առաջին քայլով է պայմանավորված ամեն մի հաջողություն: Իսկ այդ առաջին քայլի ուսուցիչը դուք եք` նախակրթարանների սիրելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակչուհիներ: Գորիսն աշխարհին տվել է մեծեր, հիանալի մասնագետներ, զինվորականներ: Նրանք ձեր աշխատանքի արդյունքն են: Դուք կարողացել եք նրանց մեջ սերմանել լավն ու բարին, հերոսականը, եւ այսօր մեր երկիրը քաղում է ձեր աշխատանքի պտուղները: Ահա ինչու բոլորս երախտապարտ ենք ձեզ եւ գլուխ ենք խոնարհում բոլորիդ առջեւ»:

Նա շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ է հանձնում բազմավաստակ մանկավարժներին։
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը մասնավորապես նշեց. «Այսօր կարեւոր օր է բոլորիս համար: Գեղեցիկ սեռի տոնի առթիվ հավաքվել ենք այստեղ` մեծարելու նախադպրոցական ոլորտի մարդկանց: Իսկ նրանք բոլորը կանայք են, կանայք, որոնց ափերի մեջ տեսնում ենք հայոց ապագան: Ու ապագան այդ պայծառ է, քանի որ նրանք մեր երեխաներին կրթում, դաստիարակում են հայեցի, զարգացնում նրանց ունակությունները, լայնացնում երեխաների մտահորիզոնը, նրանց մեջ դաստիարակում գեղեցիկը, ազնվությունը: Համամարդկային արժեքների ձեւավորման հիմքը մեր մանկավարժները նախակրթարանում ճիշտ հիմքերի վրա են դրել: Ու նաեւ միասնության գաղափարը, որով Գորիսը միշտ հպարտանում է: Կրկին ու կրկին շնորհավորում եմ ձեզ` Կանանց տոնի կապակցությամբ, ցանկանում անամպ երկնքի տակ աշխատանք»:

Շնորհակալանքի խոսքեր են ասում նաեւ վետերան մանկավարժները` իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:

Ու հետո բեմի տիրակալները դառնում են քաղաքի յոթ նախակրթարանի սաները: Երգում, պարում, ասմունքում են մեր կյանքի գեղեցիկ ծաղիկները եւ օրը դարձնում հոգեթով: Ամեն նախակրթարան յուրովի է ներկայացել, նրանցից յուրաքանչյուրի ելույթն ինքնատիպ է: Ամեն կատարում յուրովի իմաստ ու լուծում ունի, իր մեջ խորհուրդ ունի: Իսկ խորհուրդն այդ արդեն հավերժի, լինելիության գաղափարով է շաղախված: Նախակրթարանների սաների յուրաքանչյուր կատարման հանդիսատեսն արձագանքում է ջերմ ծափողջույններով: Երեխաները բեմի վրա դարձել էին մեր կյանքի խորհրդանիշները: Ու դա Սաիդա Ադունցի, Ժասմենա Խաչատրյանի, Նոնա Կարապետյանի, Մարիետա Խաչատրյանի, Մարիետա Մարտիրոսյանի, Կարինե Մինասյանի ղեկավարած հմուտ կոլեկտիվների շնորհիվ:

Միջոցառմանը ցուցադրվեց նաեւ կինոժապավեն, ուր Գորիսն է, ուր մեր նախակրթարանների պատմությունն է, այդ պատմությունը ստեղծող տնօրենները, դաստիրարակչուհիները, երաժիշտները, դայակները…

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ
25 մարտի 2015թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34