Գորիս քաղաքում քվեարկությանը մասնակցած 10505 գորիսեցի ընտրողների (ընտրողների ընդհանուր թվի 62.2%-ը) 71.5%-ը (7250 հոգի) քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: 2571 քվե ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանն անվերապահ աջակցություն է ստացել նաեւ Մեղրիում: Քվեարկությանը մասնակցած 2718 ընտրողից 1787 հոգի (67.72%) քվեարկել է հօգուտ գործող նախագահի: Րաֆֆի Հովաննիսյանն այդ համայնքում ստացել է 707 քվե:
Մարզի քաղաքներում գործող նախագահն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ագարակում՝ 84.27% (2925 ընտրող): Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 454 հոգի: Ագարակ քաղաքային համայնքում արձանագրվել է նաեւ ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ 84.54%-ը: