Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

27.05.2014 16:23
1851

 

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ, 42-ամյա Գեւորգ Լ.-ն մեղադրվում է իր նախկին կնոջ դեմքին օդամղիչ ատրճանակով կրակելու եւ ծեծելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում: Գեւորգը Կապան քաղաքի Ձորք թաղամաս տանող ճանապարհահատվածի սկզբնամասում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Կարինե Բ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում  Գեւորգն իրեն ամրակցված օդամղիչ ատրճանակից մի քանի կրակոց է արձակել նախկին կնոջ` Կարինե Բ.-ի դեմքին եւ գլխին, որից հետո ձեռքերով եւ ոտքերով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:

Գեւորգ Լ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք    առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40