ԳՈՒՄ-ի շուկայի մսի իրացման կետերը փակվել են․ ՍԱՏՄ

13.12.2024 20:15
769

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը: Այս ամսին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս: Կարևորում ենք նշել, որ Տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացի փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։ Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։ Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։ Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»,- ասված է հաղորդագրությամ մեջ: 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40