ԳՊՀ-ին շնորհվեց հավատարմագրում 4 տարի ժամկետով

07.12.2021 18:43
3471

Դեկտեմբերի 6-ին գումարված ռեկտորատի ընդլայնված նիստում ռեկտոր Արտուշ Ղուկասյանը աշխատակազմին պաշտոնապես ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի ինստիտուցիանալ հավատարմագրման փաստը հավաստող ՎԿԱՅԱԿԱՆԸ՝ հաստատված ԿԳՄՍ նախարարի կողմից:
Հավատարմագրման հանձնաժողովի 2021թ.-ի հոկտեմբերի 22-ի թիվ 59 որոշմամբ ԳՊՀ–ին շնորհվել է հավատարմագրում 4 տարի ժամկետով: 

Հավատարմագրման գործընթացի հիմնական փուլերն իրականացվել են հետևյալ  ժամկետներում.  դիմում-հայտի ներկայացում`   18 սեպտեմբերի 2019թ., ինքնավերլուծության ներկայացում՝   6 ապրիլի 2020թ., փորձագիտական այցի իրականացում` 26-29 ապրիլի 2021թ., փորձագիտական զեկույցի ներկայացում`  23 հուլիսի 2021թ., թերությունների վերացման ծրագրի ներկայացում` 3 սեպտեմբերի 2021թ.:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ԳՊՀ-ի կողմից ներկայացված ինքնավերլուծությունը, փորձագիտական զեկույցը, զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիրը, լսելով փորձագիտական գնահատման վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված երեք անդամների եզրակացությունները, որոնք ձևավորվել են փորձագիտական խմբի անդամների և ԳՊՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում, ինչպես նաև հանձնաժողովի անդամների դիտարկումներն ու առաջարկությունները, ամրագրել է հետևյալը. ԳՊՀ-ն 2018 թվականին ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով և, հաշվի առնելով հավատարմագրման գործընթացի շրջանակում ստացված խորհրդատվությունները, կազմել է բարելավման երկամյա գործողությունների ծրագիր՝ մի շարք ոլորտներում իրականացնելով նկատելի բարեփոխումներ, որոնք միտված են եղել որակի մշակույթի ձևավորմանը, կրթական այնպիսի միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի աշխատաշուկայի հարափոփոխ պահանջներին համապատասխան ուսումնառողների գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձևավորմանը, մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը և հասարակության առջև հաշվետվողականության ապահովմանը, ազգային և միջազգային մակարդակներում ուսումնական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների համադրելիության և մրցունակության, ինչպես նաև թափանցիկության ապահովմանը: ՈԱԱԿ-ը գործընթացի շրջանակներում կարևորել է նաև, թե ԳՊՀ-ն  որքանով է արդյունավետ գործել արտակարգ դրության պայմաններում, ինչպես է գործել ուսումնական հաստատության որակի ապահովման համակարգը ստեղծված իրավիճակում, որքանով է պատրաստ եղել ռիսկերի կառավարմանը։ Իսկ այդ ամենը ապահովվել է միայն համատեղ որակյալ աշխատանքի, պատասխանատվության, լավագույն փորձի յուրացման, նոր մարտահրավերներին համահունչ կրթության որակի ապահովման և կառավարման ներքին մեխանիզմները կատարելագործելու արդյուքնում, ինչն էլ բուհի այս կարևոր ձեռքբերման հիմքն է: Ռեկտորը շնորհավորեց բոլորին երկար սպասված հաջողության համար, շնորհակալություն հայտնեց գործընթացը համակարգող, ուս. աշխատանքների գծով պրոռեկտոր Թ.Մարությանին, կրթության որակի ապահովման բաժնին՝ ի դեմս բաժնի ղեկավար Գ.Շաբունցի, ինքնավերլուծությունն իրականացնող խմբի անդամներին (Թ.Մարության, Գ.Շաբունց, Ն.Սաֆարյան, Ա.Արզումանյան, Ա.Դինունց, Ա.Գալստյան, Ն.Միրզոյան, Վ.Դանիելյան), մասնագիտական ամբիոնների վարիչներին, դեկաններին՝ արդյունավետ ու տքնաջան աշխատանքի համար:
Ռեկտորը նշեց, որ «այսօր էլ ԳՊՀ-ի գործունեությունը միտված  պետք է լինի փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրականացմանը, որը  կբերի որակական նոր ու անհրաժեշտ փոփոխությունների։ Արդիականության պահանջներից բխող որակի ապահովումը շարունակական գործընթաց է և հանդիսանում է բուհի հիմնական գործառույթը»:
Ռեկտորատի նիստում քննարկվեցին նաև ուսումնական ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Պրոռեկտոր Թ. Մարությանը տեղեկատվություն ներկայացրեց օրերս ամբիոններում հրավիրված հաշվետու նիստերի և քննարկումների արդյունքների մասին, դեկանները ներկայացրին ֆակուլտետներում ձմեռային քննաշրջանի  նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Ըստ ռեկտորի հրամանի՝ ուսումնական պարապմուքնները կավարտվեն դեկտեմբերի 17-ին: Միջանկյալ ստուգումները կանցկացվեն դեկտեմբերի 13-ից 17-ը, դրանց վերահանձնումները՝ 20-ից 24-ը, ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կկազմակերպվեն 27-ից 30-ը, իսկ քննաշրջանը՝ 2022թ. հունվարի 3-ից 21-ը: Հանձնարարվեց դեկաններին, ամբիոնների վարիչներին՝ մինչև դեկտեմբերի 15-ը ֆակուլտետների խորհուրդներում, ամբիոնների նիստերում կազմակերպել քննարկումներ՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի պատշաճ կազմակերպման վերաբերյալ:
Հավատարմագրման հանձնաժողովի ՈՐՈՇՈՒՄ pdf-icons

gorsu.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02