ԳՊՀ-Ն ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

02.06.2020 17:44
1557

ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը Գորիսի պետական համալսարանում դասախոսելու է հրավիրել Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Դավիթ Բաբայանին: Վերջինս սիրով ընդունել է ռեկտորի հրավերը` պատասխան նամակում մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է դասավանդել Գորիսի պետական համալսարանում` հաստատություն, որը մեծ դերակատարոթւյուն ունի Սյունիքի գիտակրթական ոլորտի զարգացման, հայոց պետականության այդ ժայռաբեկորի զորացման գործում: Ես կանեմ հնարավորը իմ գիտելիքներն ու փորձը մատաղ սերնդին փոխանցելու համար: Շնորհակալ եմ և պատրաստակամ»:
Դավիթ Բաբայանը 13 տարի գլխավորել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը` ռազմավարական կարևորագույն նշանակության մի կառույց, որը պատասխանատու է Արցախի Հանրապետության տեղեկատվական քաղաքականության համար: Ղեկավարելով կառույցը` Դ.Բաբայանը եղել է Արցախում տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից մեկը, անմնացորդ ծառայել իր ժողովրդին ու հայրենիքին` որպես ուղենիշ մշտապես ունենալով պետական ու ազգային շահերը: Ս.թ. մայիսի 26-ին նշանակվել է ԱՀ Նախագահի արտաքին հարցերով խորհրդական:
Բաբայանը նշանակալի ավանդ ունի նաև պատմագիտության ասպարեզում, ինչի մասին վկայում են նրա բարձրարժեք գիտական ուսումնասիրությունները:
ԳՊՀ-ի ռեկտորի 26 մայիսի 2020թ. թիվ 95 Ա հրամանով Դավիթ Բաբայանը հրամանագրվել է պատմության և իրավագիտության ամբիոնում որպես դոցենտ և ս.թ. հունիսի 1-ից մասնագիտական կարևոր դասընթացներ կվարի ԳՊՀ-ի «Պատմություն» և «Իրավագիտություն» բաժինների ուսանողների համար:
ԳՊՀ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադախոսական կազմը և ուսանողությունը խորին շնորհակալություն են հայտնում Դ.Բաբայանին` համագործակցության հրավերն ընդունելու համար, ինչը նոր երանգ կհաղորդի Արցախ-Սյունիք գիտակրթական կապերին` նպաստելով դրանց ամրապնդմանն ու զարգացմանը:

Գորիսի պետական համալսարան/Goris State University

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40