Գրաֆիկական աշխատանքներից մինչև գորգագործություն

28.08.2023 15:43
841

Կապանի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում օգոստոսի 26-ին բացվել էր գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ) ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այս անգամ ներկայացված էին արվեստագետի գրաֆիկական աշխատանքները, որոնցում գեղանկարչի ուրույն ձեռագիր կար և դրանցում  կյանքի տարբեր թեմաներ են արտացոլված:

Հաջորդ օրը թանգարանում  մի այլ ցուցադրանք էր կազմակերպվել. «Գորգագործությունը և ասեղնագործությունը Սյունիքում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի կեսերին»: Ցուցադրանքում տարբեր տեսակի գորգեր ու կարպետներ էին, ինչպես նաև ասեղնագործության նմուշներ: Տեղեկատվական թերթիկները պատմում էին գորգերի տեսակների մասին, ասենք, ինչ առանձնահատկություններ ունեն վիշապագորգերը:

Միջոցառմանը մասնակցում էին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի կարպետագործության խմբի սաները, ովքեր վարպետաց դաս անցկացրին: Իսկ արվեստի պետական քոլեջի սովորողները ազգագրական երգեր ու մեղեդիներ էին հնչեցնում…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40