Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Սերո Խանզադյանին

09.12.2025 12:14
471

Դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված ականավոր արձակագիր Սերո Խանզադյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Բաժնի առաջատար գրադարանավար Հասմիկ Թորոսյանն ընդհանուր գծերով ներկայացրեց արձակագրի ստեղծագործական ժառանգությունը, արժևորեց օրվա խորհուրդը։

Կապանի թիվ 3 դպրոցի աշակերտները հատվածներ ներկայացրեցին հայրենագիտական և սկզբնաղբյուրային մեծ արժեք ունեցող «Հայրենապատում» ճանապարհորդության նոթերից։ Նշվեց, որ Խանզադյանի երկու գործեր՝ «Այրված տունը» («Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար սպարապետը» էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները։

Շնորհալի դպրոցականները հանդես եկան երգ ու պարով, հնչեցրին դաշնամուրային երաժշտություն։

Օրվա բանախոսը «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն էր, ով հետաքրքիր հուշեր պատմեց Սերո Խանզադյանի հետ շփումներից, դրվագներ ներկայացրեց գրողի հասարակական կյանքից, նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից։

Միջոցառման ավարտին Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը և Հասմիկ Թորոսյանը շնորհավորեցին «Սյունյաց երկրի» խմբագրին` լրագրության ոլորտում միջազգային երկու մրցանակի արժանանալու առիթով, թերթի ստեղծագործական կոլեկտիվին մաղթելով նոր հաջողություններ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40