Գրականության ինստիտուտը ընթերցողներին ներկայացրեց Թումանյանին նվիրված երկու նոր հատորները

24.12.2019 18:28
1224

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակել է «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության» տարեգրության երրորդ հատորը, իսկ դոցենտ  Եվա Մնացականյանը կազմել է «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» ժողովածուի առաջին հատորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

«Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության» տարեգրությունն ընդգրկում է իրադարձություններ բանաստեղծի ծնունից մինչև վախճանը: Թումանյանը միակ հեղինակն է, որի  կյանքի տարեգրությունը չորս հատորով է լույս տեսնելու: Օրինակ` Վարուժանի, Զոհրաբի և այլ հեղինակների կյանքի տարեգրությունը մեկ հատորով է հրատարակվել»,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Նրա խոսքով` երրորդ հատորը ներառում է Թումանյանի կյանքի և գործունեության 1915-1919 թվականներն ըստ ամիսների, օրերի, ժամերի: «Գիրքն ասես դիպաշար լինի»,-ընդգծեց տնօրենը:

Խոսելով «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» ժողովածուի մասին` նա տեղեկացրեց, որ այն երկու հատորով է լինելու: «Գրքի առաջին հատորում զետեղվել են Թումանյանին նվիրված հոդվածները, որոնք տարաբնույթ են`լավ, վատ, դրական ու բացասական: Այդ նյութերը կարդալով` հետաքրքիր զգացողություն ենք ունենում, զարմանում, որ եղել են մարդիկ, որոնք  փորձել են պարզունակ համարել Թումանյանի ստեղծագործությունները, բայց ժողովուրդը գրաքննադատությունից առաջ է ընկել ու ավելի շուտ է զգացել և հասկացել Թումանյանի մեծությունը»,-եզրափակեց Դևրիկյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40