Գրավիկ Բաբայանը 85 տարեկան է․ շնորհավորում ենք

25.06.2025 10:34
802

Ծնվել է  1945 թ․ հունիսի 25–ին Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում, վաստակաշատ մանկավարժ Աշոտ Բաբայանի ընտանիքում։

Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում։

1958 թ․ ընդունվել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի Ս․ Սպանդարյանի անվան N 24 դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար, ապա հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1977 թ․ նշանակվել է Նուբարաշենի միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն։

1989 թվականից աշխատել է Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավրաժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնում։

Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը։

Մանկավարժական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։

Վեց մենագրության, տասնյակ հոդվածների հեղինակ է։

Ուշագրավ են հատկապես «Ռոմանտիկան և երևակայությունը մանկավարժության մեջ» երկհատորյակը, «Մանկավարժական գործընթացի էությունը, օրինաչափությունները, կառուցվածքը», «Աշխատանքային դաստիարակության հիմնախնդիրը հայ մանկավարժական մտքի պատմության մեջ», «Աշխատանքային դաստիարակությունը և անձի ձևավորումը» հոդվածները։

Գրավիկ Բաբայանը նաև ստեղծագործում է․ նրա մի շարք բանաստեղծություններ աչքի են ընկնում ասելիքի հստակությամբ, գնահատելի գեղարվեստականությամբ։

Ստեղծագործություններից երկուսը՝ ստորև։

Ես սիրում եմ քո աչքերը,
Սև ու խորունկ այդ աչքերը...

Սև ու խորունկ քո աչքերը,
Երբ լինում են ալեկոծված,
Ինձ թվում է սիրտս է այնտեղ
Դաժան սիրո նետով խոցված:

Ես սիրում եմ քո աչքերը,
Սև ու խորունկ այդ աչքերը...

Սև ու խորունկ այդ աչքերում
Ասես կյանքն է մարմանդ այրվում,
Սև ու խորունկ քո աչքերում
Արեգակն է նույնիսկ մարում:

Ես սիրում եմ այդ աչքերը,
Սև ու խորունկ քո աչքերը...

 

***

 

Ախ, դու ես միայն իմ երազածը,
Իմ որոնածը երազիս մեջ:
Չգիտեմ ինչու սիրահարված եմ
Ու քո սիրով եմ այրվում անվերջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40