Գրիշա Հարությունյանը դարձավ 60 տարեկան. շնորհավորում ենք

05.11.2021 10:46
2692

Գորիսի պետական համալսարանի դասախոս Գրիշա Նարիմանի Հարությունյանը Սյունյաց աշխարհի մերօրյա մտավորականների երևելի ներկայացուցիչներից է:

1996-99 թթ. Գորիսի փոխքաղաքապետն էր, 1999-2001 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետը, 2001-ից մինչև հիմա Գորիսի համայնքների միության գործադիր տնօրենը:

Սակայն առավել ուշագրավ է նրա մանկավարժական-դասախոսական և հատկապես գիտական գործունեությունը:

ՀՀ ԳԱԱ գիտխորհրդի որոշմամբ ժամանակին պատրաստել և հրատարակել է «Խորհրդային Միության հայ հերոսների  և Փառքի շքանշանի լրիվ ասպետների հիմնահարցը հայ պատմագրության մեջ» մենագրությունը:

Մեծ ներդնում ունի իր հայրենի Խնձորեսկի պատմության ուսումնասիրման գործում: Մասնավորապես՝ հեղինակ է «Մեծ հայրենականի խաչուղիներում», «...Դու զրկված ես ձայնի իրավունքից», «Խնձորեսկի կոմունիստական կուսակցության հիմնումն ու գործունեությունը 1919-21 թթ.», «Խնձորեսկի եկեղեցական-ծխական երկդասյա դպրոցը» հիմնարար հետազոտությունների:

Հեղինակ է նաև բազմաթիվ այլ հոդվածների և ուսումնասիրությունների, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ  գիտական աշխատությունների ժողովածուներում, «Պատմաբանասիրական» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսներում:

Անգնահատելի է նրա դերը «Սյունյաց երկիր» թերթի՝ Խնձորեսկին նվիրված բացառիկ համարի պատրաստման գործում՝ «Խնձորեսկ. ամենանորը դու նորերի մեջ եւ հների մեջ ամենահինը», որը լույս տեսավ 2020թ. մայիսի 30-ին՝ առայժմ միայն էլեկտրոնային տարբերակով:

Նոյեմբերի 2-ին լրացել է Գրիշա Հարությունյանի ծննդյան 60-ամյակը:

Հարգելի պարոն Հարությունյան

Ծնունդդ շնորհավոր:

Ձեզ՝ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ մեր սրբազան երկրամասի պատմության հետազոտման ու աճող սերնդի հայրենագիտական դաստիարակության գործում:

«Սյունյաց երկիր»

 

                 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40