Գրքի շնորհանդես՝ էլեկտրոնային գրադարանում

06.09.2021 14:22
1322

«Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ Ռոզա Քարամյանի «75  ապրած տարիներ: Շա՞տ է դա, թե՞ քիչ  (հուշեր, մտքեր, հանդիպումներ)» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը 1970-1994թթ. դասավանդել է Կապանի թիվ 3  ռուսական դպրոցում, այնուհետեւ մանկավարժական գործունեությունը շարունակել մայրաքաղաքում: Նաեւ գրքեր է գրում: Սա նրա հրատարակած վեցերորդ գիրքն է: Այս անգամ եւս հոգու պարտք համարեց Կապանում հանդիպել իր հայրենակիցներին, ինչը նաեւ բարեգործական ակցիա է: Առաջին դեպքը չէ, երբ իր գրքերից գոյացած հասույթը հատկացնում է Արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին:

 Ինչպես կարդում ենք այս գրքի տիտղոսաթերթին, հեղինակն այն նվիրել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին, վիրավորներին, բոլոր նրանց, ովքեր կյանքի գնով պաշտպանում էին հայրենիքը:

Գիրքը վերջին երեք տարվա ծնունդ է, բայց ավելի մեծ ժամանակ է ընդգրկում,քանզի նաեւ ծնվել է օրագրային  գրառումներից՝ արված տասնամյակներ առաջ, ինչպես նաեւ բազմաթիվ հանդիպումներից, շփումներից:

Ուշագրավն այն է , որ որեւէ թեմայի մասին գրելիս, մանավանդ պատերազմական, կրթության ոլորտին առնչվող, հեղինակն իր մտքերը արտահայտում է չափածո խոսքով, իսկ գրքի վերջում զետեղել է մեծ մտածողների եւ իմաստասերների որոշ ասույթներ եւ մտքեր, որոնք անցկացրել է իր մտածողության եւ ստեղծագործության մտքի քուրայով:

Գրադարանում հավաքվել էին պարզապես գրքասերներ, մարդիկ, որոնց ժամանակին դասավանդել է Ռոզա Քարամյանը: Նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր գնացել են սիրելի ուսուցչի հետքերով:

Հեղինակը նախ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը: Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ՝ անդրադարձավ հանրակրթության հիմնախնդիրներին, նշելով,որ դպրոցը միշտ պիտի լինի հավատի, ճշմարտության, անկեղծության, միմյանց հանդեպ բարի կամեցողության օջախ, բայց, ցավոք սրտի, այդպես չէ. «Դպրոցում իմ աշխատած տարիներին չեմ հիշում մի դեպք,երբ մանկավարժը վիրավորեր աշակերտին... »: Հետաքրքրական էին նրա հուշերը եւ գնահատանքի խոսքերը թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեններ Բորիս Նահապետյանի, Հովսեփ Հովսեփյանի, Ռոման Ստեփանյանի մասին:

Ռոզա Քարամյանի խոսքից հետո նկատառումներ հայտնեցին նրա նախկին սաները,իսկ ամենավերջում հեղինակն իր գիրքը ընծայագրերով նվիրեց ներկաներին: Վերջիններս էլ իրենց հանգանակությունը կատարեցին:

Վահրամ  Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40