Գրքի շնորհանդես Վահանավանքում

22.09.2026 16:50
327

Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը գիրք է հեղինակել՝ պատմավեպ, որ «Փառանձեմ» է կոչվում։ Նորանկախ Հայաստանի 35-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Վահանավանքի վանական համալիրում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ թատրոնի իր գործընկերների, գրասերների, մոտ ու հարազատ մարդկանց մասնակցությամբ։

Օրվա խորհրդին պատշաճող օրհնանքի խոսքով հանդես եկավ և Տերունական աղոթք հնչեցրեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը։ Նա հընթացս կարևորեց Փառանձեմ թագուհու դերը՝ նրա ապրած խառնակ ժամանակների համապատկերի վրա։

Տպարանի հարահոսից դուրս եկած առաջին գրքերից մեկն Արթուր Գաբրիելյանը նվիրեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ում մեկենասությամբ լույս ընծայվեց «Փառանձեմ» պատմավեպը և դարձավ ընթերցողների սեփականությունը։ Խորհրդանշական գրքեր ստացան նաև համայնքապետի խորհրդական Վազգեն Ազարյանը և Քաջարանի արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանը։ Այնուհետև նոր լույս ընծայված գրքի մասին մտքեր բարձրաձայնեցին Մանե Դավթյանը, Մարինե Հարությունյանը, Սուսաննա Մարտիրոյանը, Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանը։

Պատմաբան Գրիշա Սմբատյանը ուշագրավ նկատառումներ ուներ՝ «Մեր ժամանակներում անդրադառնալ 4-րդ դարի ամենաբարդ շրջաններից մեկին շատ ծանր պարտականություն է, երբ այդ մասին գրել են Րաֆֆին, Ստեփան Զորյանը և ուրիշներ։

Վերջին ժամանակներում Համլետ Դավթյանի՝ այդ շրջանին առնչվող պատմագիտական ուսումնասիրություններն են շատ արժեքավոր։

Արթուր Գաբրիելյանը, լինելով ոչ սյունեցի, հավանաբար անհրաժեշտություն և հոգու պարտք է զգացել անդրադառնալ Սյունիքի ծնունդ հայոց թագուհու կյանքին ու գործունեությանը։ Գիրքը շատ դրվագներ ունի, որոնք գնահատելի են, ընթերցվում են հետաքրքրությամբ, կան հեղինակի մոտեցումները, կան նորություններ և նամակներ։

Կան իրադարձություններ, որոնց կողքով զգույշ է անցել, որովհետև դա շատ բարդ խնդիր է։ Գրքում, անշուշտ, կան վրիպակներ, որոնք կարելի է գրքի լուրջ քննարկման ժամանակ վեր հանել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով գիրքը պիտի վերահրատարակել։

Դրական եմ համարում, որ Սյունիքի պատմական իրադարձություններին է նվիրված այն, և չեմ համարում տեղական հայրենասիրություն, ինչպես հաճախ դատապարտվում է այդ երևույթը, առավել ևս մեր օրերում»։

Բանախոսը մեծ  խորհուրդ համարեց գրքի շնորհանդեսը Վահանավանքում անցկացնելը, որտեղ Սյունիքի մեծամեծերի աճյուններն են ամփոփված։

 

Վահրամ Օրբելյան

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54

Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01