Գյուղապետ էր եւ սիրելի բոլոր ախլաթյանցիների համար

15.04.2016 17:08
5388

«Արդարամիտ, ազնիվ, անարդարությունների դեմ պայքարող ու սկզբունքային անհատականություն էր Ախլաթյանի համայնքապետ Արմեն Բեգլարյանը, ով թե՛ փոքրի, թե՛ մեծահասակի սիրելին էր: Հավատարիմ ընկեր, նպատակասլաց ու պատրաստակամ անձնավորություն, որ դժվարության մեջ գտնվողին երբեք միայնակ չէր թողել: Նույնիսկ ամենադժվարին պահերին հումորի զգացումն ու լավատեսությունը չէր կորցնում», - այսպես բնութագրեց Ախլաթյանի միջնակարգ դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ, պահեստազորի սպա, Արմենի մտերիմ ու գաղափարական ընկեր Արկադյա Բադալյանը: 

Արմեն Բեգլարյանը ծնվել է 1973թ. ապրիլի 10-ին Ախլաթյան գյուղում: 1980-1988թթ. սովորել է  Ախլաթյանի միջնակարգ դպրոցում: 1990թ. ավարտել է Սիսիանի N3 միջնակարգ դպրոցը: Ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, սակայն Արցախյան պատերազմը սկսվելուց հետո կիսատ է թողել ուսումը եւ մեկնել ռազմաճակատ: Մասնակցելով մի շարք մարտական գործողությունների՝ վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը մինչեւ զինադադար կնքելը:

1994-1995թթ. աշխատել է Երեւանում, բայց մոր հիվանդության պատճառով վերադարձել է հայրենի գյուղ (հայրը, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, մահացել է 1990թ.):

Ակտիվորեն մասնակցել է գյուղի հասարակական կյանքին՝ համախմբելով գյուղի երիտասարդներին, նրանց ներգրավելով գյուղի սոցիալական հարցերի լուծման մեջ: Շատ մեծ ներդրում ուներ գյուղում անասնատերերին համախմբելու եւ կաթ արտադրողների ասոցիացիա ստեղծելու գործում:

Առաջին անգամ գյուղապետ է ընտրվել 2005թ. եւ պաշտոնավարման ընթացքում լուծել մի շարք համայնքային խնդիրներ: Նրա անմիջական ջանքերով ամբողջությամբ փոխվել է գյուղի ջրատար խողովակաշարը (4.2կմ) եւ անցկացվել ներհամայնքային ոռոգման համակարգ:

2008-2012թթ. աշխատել է Որոտանի կասկադի համակարգում: 2012թ. ձայների զգալի մեծամասնությամբ վերընտրվել է Ախլաթյանի համայնքի ղեկավար՝ ունենալով հետեւյալ սկզբունքը՝ «Ինձ համար չկան ինձ ձայն չտվողներ, այլ կան համայնքի բնակիչներ»:

Մեծ ջանքերի շնորհիվ կարողացավ համախմբել համայնքը, ստեղծել գյուղատնտեսական կոլեկտիվ: Արմեն Բեգլարյանը լուրջ ներդրում ունեցավ արոտավայրերում անասունների համար ջրխմոցներ, արոտատեղեր ստեղծելու գործում: Գործունյա եւ նպատակասլաց համայնքապետը դեռ շատ ծրագրեր ուներ իրագործելու, համայնքային կարեւոր խնդիրներ լուծման ընթացքում էին, բայց, ավաղ, թշնամու գնդակից կտրվեց նաեւ նրա կյանքի թելը. ապրիլի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի ռմբահարման հետեւանքով զոհված սիսիանցիներից մեկն էլ Արմեն Բեգլարյանն էր:

Արկադյա Բադալյանի տեղեկացմամբ՝ Արմեն Բեգլարյանը ԵԿՄ անդամ էր, եւ ստեղծված իրավիճակում նա միանգամից պատրաստակամություն հայտնեց մեկնել շփման գիծ՝ իր մարտական փորձը հաշվի առնելով: «Միգուցե մենք ուժ չենք, բայց բանակին ուժ տվող ենք», - այսպիսի խոսքով էր բնութագրել Արմենն իր շփման գիծ մեկնելը:

«Հայրենասեր էր ողջ էությամբ, չէր սիրում ճոռոմ հայրենասերներին, յուրաքանչյուր խնդրի լուծում էր տալիս առանց երկար-բարակ խոսելու, անելանելի վիճակից դուրս գալու ելք միշտ նրա համար կար», - նշեց Արկադյա Բադալյանը:

Նա գնաց՝ չվայելելով ընտանիք ունենալու բերկրանքը՝ իր հետ տանելով բազում երազանքներ: Արմեն Բեգլարյանի հիշատակն ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների ու համագյուղացիների սրտերում միշտ վառ կմնա. չէ՞ որ հայրենիքի համար զոհվածները հավերժի ճամփորդներ են:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17