Գյուղացիների հողի եւ ջրի հարկը կփոխհատուցվի

30.11.2017 09:42
1716

ՀՀ կառավարությունը մարզպետարաններին առաջիկայում կհատկացնի ավելի քան 510 մլն դրամ` կարկտահարությունից, ցրտահարությունից տուժած գյուղացիների հողի եւ ոռոգման ջրի պարտքերը մարելու նպատակով: Տեղեկացնենք, որ այս տարվա ընթացքում ՀՀ մարզերում տարերային աղետներից` կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից, տուժել են շուրջ 75 համայնքների 10 հազար 400 բնակիչներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած գյուղացիների վնասված տարածքների հողի հարկի պարտքը կազմում է 104 մլն 669 հազար 500 դրամ: Օրինակ՝ Արագածոտնի մարզպետարանին տրամադրվելու է 20 մլն 120 հազար դրամ, Արարատի մարզպետարանին` 32 հազար դրամ, Արմավիրին` 41 մլն 485 հազար դրամ, Գեղարքունիքին` 432 հազար դրամ, Լոռիին` 12 մլն 11 հազար դրամ, Շիրակին` 9 մլն 942 հազար դրամ, Սյունքին` 18 մլն 681 հազար դրամ, Վայոց Ձորին` 559 հազար 500 դրամ, Տավուշին` 1 մլն 305 հազար դրամ: Իսկ ահա տարերային աղետներից տուժած համայնքների հողօգտագործողների կողմից այս տարվա օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով գործադիրը հատկացնելու է 405 մլն 590 հազար դրամ: Նշված գումարից միայն 156 մլն 768 հազար դրամը կտրամադրվի Արագածոտնի մարզպետարանին, որն էլ իր հերթին կվճարի «Արագածոտն» եւ «Թալին» ջրօգտագործող ընկերություններին: Ի դեպ, գյուղացիները «Արագածոտն» ՋՕԸ-ին պարտք են մոտ 15.5 մլն դրամ, իսկ «Թալին»-ին` 141 մլն դրամ: Հատկացվող գումարի առյուծ բաժինը տրվելու է Արմավիրի մարզպետարանին` 230 մլն 352 հազար դրամի չափով: Բանն այն է, որ հողօգտագործողները «Արմավիր» ՋՕԸ-ին պարտք են 215 մլն դրամ, «Թալին»-ին` 12 մլն 130 հազար դրամ, իսկ «Շենիկ»-ին` մոտ 3 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզպետարանը «Լոռի» ՋՕԸ-ին վճարելու է 2 մլն 335 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանը «Սյունիք» ՋՕԸ-ին` մոտ 14.5 մլն դրամ, իսկ Տավուշի մարզպետարանը` «Տավուշ» ՋՕԸ-ին` 1 մլն 664 հազար դրամ: Հուսանք՝ այս ֆինանսական հատկացումը կծառայի նպատակին:

Սյունէ Համբարձումյան
armlur.am
28 նոյեմբերի 2017թ.

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44