Գյուղացիների իրավունքները սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն. ՄԻՊ

11.02.2021 11:06
1170

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս մասին հաղորդագրություն է տարածել: 

«1920-ական թթ., օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից (նաև հետագայի Կարմիր Քուրդիստանից) ավազակախմբերի հարձակումներն ու թալանը, կենդանիների գողությունները, հայ գյուղացիներին ադրբեջանական հողատերերի կողմից հողեր վաճառելը ու հետո դրանք անօրինական հետ պահանջելը և այլն:


Օրինակ՝ 1922 թ. հուլիսի 3-ի Զանգեզուրի գավգործկոմի ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեին ուղղված զեկուցագրում նշված է, որ առանց Ղուբաթլուի հետ Զանգեզուրի գավառի հողային և վարչական սահմանների հարցը շտապ լուծելու «նորմալ կյանք և բարյացակամ հարաբերություններ լինել չեն կարող»: 1925 թ. երկրորդ կեսին Զանգեզուրի գավգործկոմի Հայկենտգործկոմին ուղղված մի քանի զեկուցագրերն են այս մասին վկայում՝ կապված նույն  պատճառներով Կապանի և Ղուբաթլուի միջև սահմանային վեճերի խնդրի հետ: Նման հարցեր բարձրացվել են 1926 թ. հոկտեմբերի 18-ին ՀԽՍՀ հողագործության ժողկոմատի հողվարչությանն ուղղված զեկուցմամբ և այլն:

Պատմական փաստաթղթերը վկայում են, որ ադրբեջանական տեղական վարչակազմերը և Ադրբեջանի ԿԳԿ-ն Զանգեզուրի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ գյուղացիներին մշտապես տեղի-անտեղի մեղադրել են սահմանախախտումների և սեփական տարածքում ոչ օրինական գործունեություն ծավալելու մեջ: Այս ամենին մշտապես նպաստել են սահմանային վեճերը, գյուղացիների նկատմամբ ադրբեջանական սադրանքները:

Ըստ էության, սրանք Խորհրդային Հայաստանի տարածքները բռնազավթելու եղանակներից են եղել:

Պատմական այս կարևոր փաստերից պետք է դասեր քաղենք և մի քանի պաշտպանող մակարդակով մեր օրերում երաշխավորենք Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40