Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է․ այսօր լռության օր է

29.03.2025 11:06
581

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն ավարտվել է․ մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է։

ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։

Այսպիսով՝

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

ԿԸՀ-ն նաև տեղեկություն է տրամադրում ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների վերաբերյալ; Ըստ այդմ՝ ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40