Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ

20.07.2019 11:29
1411

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի  20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը։ 

 

 

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, այնուհետ տեղի են  ունենալու պանելային քննարկումներ: Պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը:

Համաժողովն անցնելու է «Սկսիր Շիրակից»  կարգախոսի ներքո և մինասյան գույները ներառող շրջան-խորհրդանիշով: Համաժողովի մեկնարկից օրեր առաջ  գործարկվել է համաժողովի մասին ներկայացնող  www.shirak.biz  կայքը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության  հետ կապերի բաժնից՝  ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են հետևյա ոլորտային ուղղությունները՝ ՏՏ, արդյունաբերություն, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն:

Համաժողովը մեկնարկել է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող 60-ից ավել կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին:

Համաժողովի պաշտոնական մասը կունենա շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24