«Հ2»-ը, «5-րդ ալիքը», «Ա1+»-ն ու «Արմնյուզ»-ը չստացան հանրապետական սփռման իրավունք․ որոնք են առաջատար ՀԸ-երը

15.01.2021 15:21
1261

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամներն այսօր՝ հունվարի 15-ին, փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած ընկերությունների վարկանիշային միավորները:

Երեկ՝ հունվարի 14-ին էլ, ՀՌՀ-ն բաշխել էր մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր հայտնեց, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքայինի համար՝ 9 սլոթ։ «Սակայն դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որի համաձայն՝ ռուսական հեռուստաալիքը ստանում է հանրապետական, եւս երկուսը՝ մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր»,- ասաց Հակոբյանը։

Ըստ համաձայնագրի՝ հանրապետական սփռման հնարավորություն է ստանում ռուսական «РТР планета» հեռուստաալիքը, իսկ «первый канал» եւ «Культура» ալիքները ստանում են մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր։

Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7։

Հակոբյանը նաեւ հայտնեց, որ հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրել են դիմումներ, որով նրանք հետ են կանչել իրենց հայտերը։ Ուստի այս 2 ընկերությունները չեն մասնակցում մրցույթին։ Նրանց հայտերը հանրապետական սփռման լիցենզիա ստանալու համար էր։

«Հայկական ժամանակը» ճշտեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հայտ էր ներկայացրել եւս մեկ սլոթ ստանալու համար, սակայն անհայտ պատճառներով որոշումը վերանայել էր եւ վերջին օրը հայտը հետ կանչել։ Իսկ ինչ վերաբերում է «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ին (Առաջին լրատվական կայքեջ), նրա մրցույթին չմասնակցելու պատճառները եւս հայտնի չեն։ Ընկերությունը դիմել էր հանրապետության ողջ տարածքով հեռուստատեսային հաճախականություն ստանալու համար։

Ստորեւ ներկայացնում ենք վերջնական արդյունքում հանրապետական սլոթերի համար մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունների ստացած միավորները.

  • «Արմենիա TV» ՓԲԸ - 723 միավոր
  • «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր մեդիա) - 688 միավոր
  • «Շանթ» ՍՊԸ- 680 միավոր
  • ATV ՍՊԸ- 670 միավոր
  • «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ - 663 միավոր
  • «Շարք» ՍՊԸ (5-րդ ալիք) - 657 միավոր
  • «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ - 626 միավոր
  • «Արմնյուզ» ՓԲԸ - 613 միավոր
  • «Մելտեքս» ՍՊԸ (Ա1+) - 545 միավոր
  • Freenews ՍՊԸ - 531 միավոր

Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն եւ «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն։ Այս 5 ընկերություններն արդեն իրենց տեղը գրավեցին հանրապետական ծածկույթում եւ ստացան հեռարձակման իրավունք։

Ըստ այդմ՝ հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս մնացին «Շարք» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) եւ Freenews ՍՊԸ լրատվական կայքը:

Միայն մայրաքաղաքային ծածկույթի համար հայտ ներկայացրած 4 ընկերությունները ստացել են հետեւյալ միավորները.

  • «Արփի մեդիա» ՍՊԸ-ն - 542 միավոր
  • «Դար 21» հեռուստաընկերությունը - 492 միավոր
  • «ՄՈ TV մեդիահոլդինգ» ՓԲԸ-ն - 463 միավոր
  • «Շանթ սպորտ» ՍՊԸ - 216 միավոր

Նիստի ավարտին Տիգրան Հակոբյանը նշեց՝ ամենաբարձր միավորներ ստացած ընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը: Այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ թվանշաններ են հավաքել, տեղ կզբաղեցնեն մայրաքաղաքային մուլտիպլեքսում, եթե դիմել էին մայրաքաղաքային սլոթերի համար։

«Ցածր վարկանիշի պատճառով հեռուստաընկերությունը լիցենզիա չի ստանում, նույնիսկ եթե սլոթերում բավարար տեղ ունենք։ Վարկանշային միավորով մրցույթի հաղթահարման բավարար շեմը 280-նն է»,- ասաց Հակոբյանը:

Նա նկատեց՝ «Շանթ սպորտ» ՍՊԸ-ն միակն է, որ նվազագույն շեմը չի հաղթահարել՝ ստանալով 216 միավոր։ «Մենք հիմա կգնանք եւ վերջնական որոշումը կձեւակերպենք, որը կհրապարակվի: Ես հույս հայտնեմ, որ բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կստանան լիցենզիա, կստանձնեն իրենց կարեւորագույն սոցիալական միսիան, կհեռարձակեն հանրային պահանջմունքների եւ հետաքրքրությունների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական եւ արտադրական բարձր ստանդարտներին, կօգտագործեն հեռուստատեսության ճանաչողական եւ գիտելիքներ տարածելու դերը: Սա ամենակարեւոր մաղթանքն է հանձնաժողովի կողմից»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը:

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50