Հադրութի, Ջաբրայիլի, Դավիթ Բեկի հատվածներից հայտնաբերվել է 8 աճյուն

19.01.2021 12:26
1262

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի, Ջաբրայիլի հատվածներից և Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի սահմանակից տարածքից հայտնաբերվել են 7 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին  տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված քաղաքացու աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Նրա ինքնությունը ճանաչել են հարազատները: Զոհված քաղաքացին Հադրութ քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Արսեն Ղահրամանյանն է: Այգեստանից հայտնաբերվել է նաև մեկ զինծառայողի աճյուն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացիական անձի զոհվելու հանգամանքներն ու զինծառայողների ինքնությունը պարզելու համար: Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջրականի (Ջաբրայիլ),Կովսականի (Զանգելան) ուղղություններով»,-մանրամասնեց  Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40