ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմը և սփյուռքահայ համայնքային կառույցներն աջակցություն են ցուցաբերել արցախցի ավելի քան 100 ընտանիքի

25.01.2023 14:38
812

Արդեն 45 օր շարունակ  Արցախի շրջափակման և ադրբեջանի ցեղասապանական վարքի հերթական դրսևորման օրերին սփյուռքահայ համայնքային կառույցներն ու միավորները և Հայ Առաքելական եկեղեցու թեմերը, գործադրում են տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական ջանքեր, ինչպես նաև  բազում հումանիտար աջակցության ծրագրեր են  իրագործում Արցախում շրջափակման մեջ գտնվող հայրենակիցների հոգսերն  ինչ- որ չափով նվազեցնելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

«Ամանորի նախօրյակին, երբ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ Արևմտյան թեմի  առաջնորդ Թորգոմ Եպիսկոպոս Տոնոյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Առաջնորդարան այցելած Ազգային «Վահան և Անուշ Շամլեան» վարժարանի առաջին կարգի փոքրիկ աշակերտները խնդրել են Սրբազան Հորը, որ «մենք նվեր չենք ուզում, մեր նվերները փոխանցեք Արցախի մանուկներին»: 

Առաջնորդ սրբազան հայրը երեխաների խնդրանքին ընդառաջ տվել է իր օրհնությունը Արցախում բնակվող 101 բազմազավակ ընտանիքի  (5 և ավելի երեխա ունեցող) և Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 ծանր հիվանդների օգնություն տրամադրելուն: Ծրագրի շահառու  է դարձել Արցախի Հանրապետությունում բնակվող ընդհանուր առմամբ  111 ընտանիք»,-մանրամասնեց Ա. Սիմոնյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն հետ համագործակցությամբ 111 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն.  ծրագիրն իրագործվել է «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի  միջոցով:

«Այս ծրագիրը ոչ միայն ֆինանաական աջակցության է, այլև ապրումակցելու, զորակցության դրսևորում: Շրջափակման և բազում դժվարությունների դեմ հանդիման կանգնած քո հայրենակցին, չնայած մեծ հեռավորությանը նեցուկ կանգնելու ու քրիստոնեական ձեռքմեկնումի կեցվածք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝  շնորհակալություն հայտնելով  ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանին, թեմի բոլոր պատկան մարմիններին ու հանձնախմբերին, Ազգային վարժարանների ուսուցչական, ծնողական և աշակերտական կազմին իրենց դրսևորած կեցվածքի, Արցախն ու արցախցուն մենակ չթողնելու, նեցուկ կանգնելու հանձնառության համար:

«Այս հանգրվանն էլ պատվով կհաղթահարի արցախցին՝ կանգնած լինելով մեր ազգային արժանապատվության առաջնագծում, հենվելով համահայկական ամուր թիկունքին»,-համոզմունք հայտնեց Ազատուհի Սիմոնյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24