Հագեցած է Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցի նաեւ երկրորդ օրը

31.05.2018 11:06
1625

Մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան աշխատանքային այցի երկրորդ օրը, այն եւս բավական հագեցած օրակարգով է։

Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն այցելելու է «Հովհաննես Թումանյանի տունե մշակութային կենտրոն, թումանյանական ոճով թեյ է խմելու, հանդիպում է ունենալու համայնքի ներկայացուցիչների հետ, ապա Հայաստանի վարչապետը ճաշելու է վրացահայ գործարարների հետ, հանդիպելու նաեւ Վրաստանի հոգևոր առաջնորդի Իլյա երկրորդ պատրիարքի հետ։
Օրվա երկրորդ կեսին կմեկնարկեն ոչ պաշտոնական հանդիպումները։ Թբիլիսիից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվելու է հայաբնակ Ջավաղխք, մի շարք գյուղերում կանգառներ է անելու, իսկ Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքներում նորից հանդիպումներ անցկացնելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տարիներ շարունակ տեղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին՝ վրացական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցեր, եկեղեցու պահպանման խնդիրներ եւ այլն, ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս թեմաներով քննարկումներ կանցկացնի վիրահայերի հետ։

Երեկ ամփոփելով իր պաշտոնական հանդիպումները Նիկոլ Փաշինյանն «Ազատության»-ն ասաց, թե ի դեմս Վրաստանի վարչապետի, նախագահի եւ Ազգային ժողովի խոսնակի ձեռք է բերել բարեկամներ։

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի քաղաքային խորհրդի շենքում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Ելույթներ ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլին։ Վերջինս իր ելույթում նշում էր. - «Հայ ժողովուրդը ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ հայտնում է վստահություն, ինչի համար ոտքի կանգնեց: Միջազգային հանրությունը, հետեւելով հայաստանյան իրադարձություններին, ողջունեց հայ ժողովրդի ցուցաբերած իմաստնությունը եւ ներքաղաքական հարցերը խաղաղ կարգավորելու կարողությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Հայաստանի հետագա զարգացման կայուն հիմք կդառնան»։

Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում դեսպանների հյուրերի առջեւ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձավ հայաստանյան իրադարձություններին՝ հայտարարելով. - «Հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ մենք բաց չենք թողնի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետեւ մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք եւ մենք հաղթելու ենք ապագայում»։

azatutyun.am

31 մայիսի 2018թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34