ՀԱԿ-ը առաջարկում է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե` վերադառնալու կիսանախագահական համակարգին

16.02.2019 22:16
1117

Հայաստանի կառավարության ծրագիրը, որն այս շաբաթ արժանացավ Ազգային ժողովի հավանությանը, «ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ», - ասված է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այսօր հրապարակած հայտարարությունում:

Ծրագիրը նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսին են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային և մասնակցային տնտեսության և ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները տնտեսության և ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ, ասված է հայտարարությունում:

«Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ուստի, առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ», - ընդգծում է ՀԱԿ-ը:

Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար Հայ ազգային կոնգրեսը առաջնային է համարում արմատական լուծումները հետևյալ ուղղություններով՝ Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխում, մրցակցային, ազատական տնտեսության հիմքերի վերականգնում, դատաիրավական համակարգի վերափոխում, արդարության հաստատում:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը իր ծավալուն հայտարարությունում առաջարկում է, մասնավորապես, մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, էապես կրճատել ստվերային տնտեսությունը, դատական համակարգը մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից, կիրառել անցումային արդարադատություն:

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34