ՀԱԿ-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ՔՊ-Ի ՀԵՏ ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄՎԻ՞

08.10.2018 22:57
1573

«Այսօրվա իրավիճակում անհասկանալի կլինի, որ որեւէ քաղաքական ուժ չմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, բացի «Հանրապետականից», որովհետեւ իրենց մասնակցությունը անհասկանալի կլինի։ Հնարավորություն է տրված միայնակ մասնակցել, դաշինքով։ Իհարկե, կուզեի իդեալականին մոտ լիներ, գաղափարական դաշտում մրցակցություն լիներ, եւ դրա արդյունքում ի վերջո Հայաստանի ընտրողների մեջ այդ գաղափարական էլեմենտը մտցվեր, բայց կարծում եմ՝ էսօր էդ օրը չի։ Այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ ԱԺ-ում, բոլորի գլխին կարծես սառը ջուր լցվեր։ Բոլորը սթափ գնահատեցին իրավիճակը, որ, այն, ինչ Սերժ Սարգսյանն ասել էր, հակառակն են հասկացել։ Իրենք գտնում են, որ դեռ անելիք ունեն երկրում, իրենց անելիքը կայանում է նրանում, որ խառնակչություններ կարող են անել»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին հնարավոր ԱԺ ընտրությունների անցկացմանը եւ իրենց մասնակցությանը։

Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի ընտրությանը չմասնակցելը ճիշտ որոշում է եղել իրենց կողմից․ «Էս էն դեպքն էր, որ ճիշտ էր չմասնակցելը։ Խորհրդարանական ընտրությանը պետք է սկսել սաղմը գցելը։ Մեր դաշտը ո՞րն է, ազատական գաղափարախոսությունը։ Ես էսօր գտնում եմ, որ բանակարծությունը շատ օգտակար կլինի Նիկոլ Փաշինյանին։ Գաղափարական առումով եզրերը շատերի հետ համըկնում է, հիմա՝ ո՞ւմ հետ ո՞նց կգտնենք, դրա մեջ նաեւ «Քաղաքացիական պայմանագիրն» է, էլի կան, չեմ կարող ասել»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

hraparak.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40