Հակաբիոտիկ և կորոնավիրուս․ որն է հակաբիոտիկի օգտակար և վնասակար ազդեցությունը եւ որ դեպքում այն պետք է ընդունել

18.12.2020 12:14
1597

«Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, որոնք  ունեն մանրէասպան ազդեցություն, դրանց շնորհիվ մարդու իմունային համակարգը պայքարում է բակտերիաների դեմ։ Այիսինքն հակաբիոտիկները այն դեղամիջոցներն են, որոնք պայքարում են ընդդեմ բակտերիաների՝  չեն ազդում վիրուսների, սնկերի դեպքում։ Եթե մարդը ունի հիվանդություն, որի պատճառը բակտերիաներն են այդ դեպքում միայն ցուցված է նշանակել հակաբիոտիկ»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանը։

Նկատենք, որ հակաբիոտիկների չարաշահման խնդիրը հերթական անգամ սրվել է կորանավիրուսային համավարակի այս ժամանակաընթացքում, երբ շատերը դիմում են հենց հակաբիոտիկների օգնությանը՝ վարակից բուժվելու համար։ Ընդ որում, նման վարքը հատուկ է ոչ միայն ինքնաբուժությունը նախընտրած քաղաքացիներին, այլեւ բուժաշխատողներին, որոնք հակաբիոտիկներ են նշանակում՝ առանց համապատասխան հետազոտություններ անցկացնելու։

Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բժիշկների կողմից հակաբիոտիկների սխալ նշանակումը․ Հայրումյանը պարզաբանեց․ «Ցավոք սրտի նման դեպքեր լինում են և հակաբիոտիկների գերնշանակումը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիայի, աղիների գործունեության խանգարմանը։ Բացի վնասակար բակտերիաներից հակաբիոտիկները ոչնչացնում են աղիներում գտնվող օգտակար բակտերիաները, որոնք ապահովում են աղիների նորմալ գործունեությունը և հակաբիոտիկների սխալ օգտագործումը անխուսափելիորեն բերում է այդ օգտակար բակտերիաների ոչնչացմանը՝ ինչն էլ հանգեցնում է  աղիների ֆունկցիաների խանգարմանը»։

Մասանգետը նշեց՝ հակաբիոտիկների  նշանակումը պետք է լինի հնարավորինս սահմանափակ՝ ըստ ցուցումների և ոչ թե  ըստ գանգատների։ Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  հետ միասին  կազմակերպել է ուղեցույցների լրամշակում, առաջիկա ամիսների ընթացքում էլ կկազմակերպվի օնլայն դասընթացներ՝ ընտանեկան և մանկական բժիշկների, թերապևտների համար, որոնք կօգնեն հնարավորինս կրճատելու հակաբիոտիկների անտեղի նշանակումը։

Սակայն բժիշկներից զատ, մարդիկ նաև իրենց նախաձեռնությամբ են օգտագործում  հակաբիոտիկները․ իսկ ինչով է դա վտանգավոր․ մասնագետը պատասխանեց․ «Իրականում բազմաթիվ հիվանդություննների դեպքում, երբ մարդը սկսում է հազալ, ունի կոկորդի ցավ, սկսում է ինքնուրույն հակաբիոտիկ օգտագործել։ Բայց հակաբիոտիկների չարաշահումը կարող է բերել նրան, որ բակտերիաները հակաբիոտիկների դեմ կայունություն ձեռք բերեն։ Ուստի հակաբիոտիկների նշանակումը պետք է լինի բացառապես բժիշկի կողմից՝ գնահատելով հիվանդի վիճակը, հիվանդության ախտանիշները»։

Իսկ արդյո՞ք հակաբիոտիկները արդյունավետ են կորոնավիուսային հիվանդության բուժման ընթացքում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով:

Սամվել Հայրումյանն էլ նշում է, որ վիրուսային ծագման հիվանդությունները բուժվում են հակավիրուսային դեղամիջոցներով, իսկ հակաբիոտիկները նախատեսված են մանրէային ծագման հիվանդությունների բուժման համար։

«Ըստ վիճակագրական տվյալների կորոնավիրուսային թոքաբորբով հոսպիտալացված հիվանդների 92 տոկսոի մոտ հիվանդության հարուցիչը վիրուսն է իսկ վիրուսը  որևէ հակաբիոտիկով չի բուժվում, միայն եթե կա երկրորդային բակտերիալ վարակ, որը կազմում է 8 տոկոսը։ Օրինակ, երբ արյան ընդհանուր անալիզի արդյունքների դեպքում լեյկոցիտների և նեյտրոցիտների թիվը նորմայից  բարձր է լինում,  սա հուշում է որ այստեղ  գուցե կա բակտերիալ վարակ, այդ ժամանակ նաև սկսում է ջերմությունը բարձրանալ և բժիշկը  տվյալները համադրելով որոշում է հակաբիոտիկներ նշանակել», - ասաց մասնագետը: 

Սամվել Հայրումյանը նշեց՝ ուղեցույցները, օնլայն դասընթացները կօգնեն բժիշկներին թարմացնելու իրենց գիտելիքները և ավելի ճիշտ կողմնորոշվելու հակաբիոտիկների նշանակման հարցում։ Ընդգծեց՝ խնդիրը լուրջ է։ Եթե մարդիկ չարաշահեն հակաբիոտիկները, ապա միկրոբները ձեռք կբերեն դրանց նկատմամբ կայունություն, ու հակաբիոտիկ դեղերը կկորցնեն ազդեցությունը։ Եվ երբ արդեն իրականում պետք լինի հակաբիոտիկներ նշանակել, դրանք կարող են այլեւս չօգնել: Այս վտանգը սպառնում է ողջ մարդկությանը։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40