Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ. նախարար

17.07.2018 12:44
1300

Ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կոռուպցիոն բացահայտումներին, որոնցում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:

«Տեղյակ եմ, հուսով եմ՝ խրատ կլինի հակաօրինական պրոցեսների մեջ  ներգրավված բժիշկներին և ոչ միայն նրանց: Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երևույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ: Դա է հիմնականում զարմանալին: Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել:  Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Լրագրողների հարցին, թե բացի կոչից առողջապահության նախարարությունն ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի նման դեպքերը բացառելու համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ կաշառք վերցնելը բացառված է Քրեական օրենսգրքով, հատուկ ոչ մի քայլ չպետք է անել, իրենց գործողություններն ուղղված են օբյեկտիվությունը պահպանելուն:

«Եթե նորակոչիկի մոտ որևէ հիվանդության հետ կապված կասկած կա, կրկնակի հետազոտությունների անհրաժեշտություն կա, այսինքն՝ նա մի քանի փուլ պետք է անցնի, ապա մեր խնդիրն է բոլոր փուլերում օբյեկտիվությունն ապահովելը: Դա կարող է արվել թե կոնկրետ բժիշկների ընտրությամբ, թե նրանց արած գործը մեկ այլ մասնագետներով ստուգելով: Ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ առողջապահության նախարարությունն այլ բան չեն կարող անել: Եթե խախտվում է օրենքը, ապա դա պետք է հայտնաբերվի, և մեղավորը պատժվի: Մենք մեր մասով այնպես ենք անում, որ մարդկային գործոնից բխող ռիսկերը նվազեցվեն»,-հավելեց նախարարը:

yerkirmedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40