Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը կմասնակցեն նաև միջազգային մասնագետները

19.12.2018 14:26
1196

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը կընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի 10 օրով հետաձգվեց՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված: «Մենք խնդրել ենք արդարադատության նախարարությանը, ՀՀ վարչապետին, որպեսզի երկու ամսով հետաձգեն այս հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերջնական ընդունումն ու հաստատումը, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագիտական շրջանակներին խորը մասնակցություն ունենալ ռազմավարության միջոցառումների պլանի վերջնական տարբերակի մշակման հարցերում»,-ասաց  Զադոյանը՝ հավելելով, որ փետրվարին էլ նախատեսվում է կառավարության հետ մեծ աշխատաժողով անցկացնել, որի ընթացքում  միջազգային մասնագետները մասնակցություն կունենան հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնելու գործընթացին: «Ես բոլորին կոչ եմ անում մասնակցել քննարկումներին, որպեսզի վերջում ունենանք մի այնպիսի փաստաթուղթ, որը մեր քաղաքացիների կյանքում փոփոխություններ կբերի: Փաստաթուղթը կազմված է կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական հենասյուների հիման վրա՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն: Այս ձևաչափն, իրոք, հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ փաստաթուղթ ունենալ և դրա հիման վրա գործունեություն իրականացնել»,-նշեց նա:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003 թ. այդ օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակի քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրվել է ՄԱԿ կոնվենցիա՝ ընդդեմ կոռուպցիայի:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40