Հակամարտության շարունակման դեպքում ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ

09.10.2020 10:18
1449

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը քիչ առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն:

«Արցախում շարունակվող հակամարտության մասին այս առավոտյան զրուցեցի ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական արշավը, որին աջակցում և դրդում է Թուրքիան, որն էլ իր հերթին Սիրիայից այլազգի գրոհայինների է բերել: Հակամարտությունը սպանել է հարյուրավոր մարդկանց և տեղահանել Արցախի բնակչության կեսին: Նաև քննարկեցինք Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող հայկական պատմական եկեղեցու՝ Սուրբ Ղազանչեցոց տաճարի դիտավորյալ ռմբակոծումը:  

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակում, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային հանգուցալուծմանը: Մենք հավատարիմ ենք մնացել այդ քաղաքականությանը՝ նույնիսկ երբ Ադրբեջանը սկսեց անհամար հարձակումները, և նրանց ղեկավարությունը հաճախակի էր սպառնում պատերազմի միջոցով վերափոխել շփման գիծը: Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են այդ սպառնալիքները, և մեր քաղաքականությունը պետք է համարժեք լինի դրան:

Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե իրենք, հակամարտության խաղաղ կարգավորման քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակեն բռնությունը, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, աշխատել միջազգային հանրության հետ՝ միևնույն քայլին գնալու նպատակով:  

Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող խաղաղ բնակչության նկատմամբ հախուռն ռազմական ուժի կիրառման միջոցով լուծել տասնամյակներ ձգվող տարածքային վեճը, և որ Միացյալ Նահանգներն անտարբեր չի կարող վերաբերվել նման քայլերին: Վեճի միակ հանգուցալուծումը կարող է լինել բանակցությունը, այլ ոչ թե հրթիռների և ռումբերի տարափը հայ բնակչության վրա»:

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40