Հակառակորդը շատ նենգ է, մենք պետք է միշտ մեր աչքի առաջ ունենանք հարվածվող լինելու գաղափարը. Ցոլակյան

06.10.2020 19:13
2310

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու համատեքստում վերջին օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի բնակչության շրջանում իրազեկումներ է իրականացնում, թե ինչպես պետք է վարվել, եթե միանան օդային ազդանշաններ: Թեմայի շուրջ ՀԺ-ն մանրամասներ է փորձել պարզել նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ զրույցում:

Պարո՛ն նախարար, հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը, անգամ Արցախի ԱԻՆ-ի շենքին են հարվածել: Քաղպաշտպանության տեսանկյունից ի՞նչ վիճակում է Արցախը: Բավականաչափ ապաստարաններ կա՞ն:

- Որպես այդպիսին՝ ապաստարաններ շատ չունենք: Խոսքը պարզագույն թաքստոցների՝ այն տեղերի մասին է, որտեղ ավելի անվտանգ է: Նշեմ, որ Արցախում մեր կոլեգաները եւ ընդհանրապես Արցախի մեր հայրենակիցները այս հարցում շատ ավելի պատրաստված են, շատ ավելի գրագետ են գործում եւ փորձ ունեն: Ռմբակոծությունների պայմաններում մարդիկ ինքնաբուխ պաշտպանական քայլերը կարողանում են իրականացնել եւ դա է պատճառը՝ «թու-թու-թու», որ մեծ թվով զոհեր չունենք Ստեփանակերտում եւ մնացած բնակավայրերում: Ես թվեր չեմ հրապարակի, թե որտեղ, ինչ, բայց ասեմ, որ պատրաստված են ու գրագետ են գործում:

Այս օրերին Արցախի հետ կապված ի՞նչ  աշխատանքներում է ներգրավված ՀՀ ԱԻՆ-ը: 

- Մի քանի ուղղություններով է աշխատում, սակայն ամեն ինչ չէ, որ կարող եմ մանրամասնել: Կարող եմ ասել, որ հումանիտար բեռների, սննդի տեղափոխումը այստեղից Արցախ մենք ենք կատարում եւ հանձնում Արցախի մեր կոլեգաներին: Եվ որպեսզի նրանց այնտեղ առանձնապես չծանրաբեռնենք, այստեղից գործուղել ենք համապատասխան քանակի աշխատողներ, որոնք մշտապես գտնվում են Ստեփանակերտում եւ օգնում են, որ այդ հումանիտար օգնությունը հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ու պահանջը ունեն: Կա նաեւ տեխնիկական օգնություն եւ այլն:

Արցախում հրետակոծությունների հետեւանքով հրդեհներ են առաջանում, ռեսուրսները բավարարո՞ւմ են, հասցնո՞ւմ են արագ արձագանքել դրանց:

- Ես շատ հաճախ հարցնում եմ՝ կարողանո՞ւմ եք, ասում են՝ այո: Այն ուժերը, որ մենք ուղարկել ենք՝ նաեւ այդ հարցով են օգնում: Լրացուցիչ ուժերի անհրաժեշտության դեպքում՝ կուղարկենք այստեղից:

Պարո՛ն Ցոլակյան, նախօրեին օդային տագնապին պատրաստվելու մասին հայտարարեցիք: Արդյո՞ք բանը դրան կհասնի:

- Ես չեմ փորձի գուշակություններ անել, բայց ասեմ հետեւյալը՝ հակառակորդը շատ նենգ է, մենք պետք է միշտ մեր աչքի առաջ ունենանք հարվածվող լինելու գաղափարը: Մենք պետք է պատրաստված լինենք: Նորից եմ կրկնում՝ ապաստարաններ ասածն այդքան շատ չէ, մարդիկ պետք է իմանան իրենց թաքնվելու տեղերը: Սա կցագրում է կոչվում, որը պետք է կատարվի համայնքների կողմից: Համայնքները պետք է իրենց բնակչությանը կարողանան ցույց տալ այն տեղերը, որտեղ պետք է նրանք թաքնվեն, եթե լինի օդային տագնապ: Օդային տագնապի ազդարարումը կատարվում է մեր կողմից՝ մի քանի եղանակներով, մի քանի ուղղություններով: Դա լինելու է բջջային հեռախոսներով՝ կարճ հաղորդագրություններով, էլեկտրաշչակների միջոցով եւ ԶԼՄ-ներով:

Հաճախ մարդիկ խուճապային վիճակում են հայտնվում այն դեպքում, երբ օդի մեջ սկսվում է խոսակցություններ տարածվել: Ես ուղղակի դիմում եմ մեր բնակչությանը՝ այս հարցով միայն պաշտոնական տեղեկատվությանը հետեւեք ու պետք չի որեւէ մեկի ասածը հիմք ընդունել եւ դրանով առաջնորդվել: Օրինակ՝ Վարդենիսում ինչ-որ մարդիկ լուրեր են տարածել, թե լինելու է տագնապ, ինչը սուտ է: Այսօր (երեկ)  Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված էլեկտրաշչակը վերանորոգելու ժամանակ պատահմամբ միացել եւ ազդանշան է տվել: Մենք հաղորդագրություն ենք տարածել, որ դա իրական չէ եւ խուճապի մեջ հայտնվելու կարիք չկա: Մեր հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) մեզ ասել են, որ ՀՀ երկինքն ամբողջությամբ հսկվում է իրենց կողմից եւ այս պահին դրա անհրաժեշտությունը չունենք: Բայց քանի որ այսպիսի թշնամի ունենք, մենք ամեն դեպքում պիտի պատրաստ լինենք յուրաքանչյուր բանի:

Խոսքս ուզում եմ ուղղել նաեւ քաղաքացիներին. եթե հանկարծ լինի տագնապի ազդանշան՝ պետք է ամեն մեկը սառնասրտորեն հետեւի այն կանոններին, որոնց մասին մենք անընդհատ հայտնում ենք: Չգնա ամեն մեկը իր հարազատին օգնելու ճանապարհով, որովհետեւ դա կառաջացնի խուճապ, տրանսպորտային կոլապս: Որպեսզի այդպես չլինի՝ պետք է խուսափել նման դեպքերից, ամեն մեկը պետք է հետեւի կոնկրետ իր վարքագծին, այլապես  վնաս կհասցնի ե՛ւ իրեն, ե՛ւ այն մարդուն, որին գնում էր օգնելու:

Իսկ Հայաստանում քաղպաշտպանության առումով ինչպիսի՞ վիճակ է: Ապաստարանների քանակը բավարա՞ր է եւ ի՞նչ վիճակում են գտնվում դրանք:

- Ապաստարան կարող են լինել նաեւ գետնանցումները: Այս ուղղությամբ հիմա լուրջ աշխատանքներ են ընթանում: Ամեն րոպե, ամեն ժամ տարբեր մարզերից, համայնքներից տեղեկություններ ենք ստանում, թե ինչ է արվել այս ուղղությամբ: Այս ամենը շատ ավելի շուտ պետք է արվեր ու հիմա աշխատում ենք վերացնել այն, ինչը չենք հասցրել անել: Մինչեւ այս դեպքերն էլ մենք  լուրջ աշխատանքներ ենք ծավալել՝ օրենքների եւ օրենսդրական դաշտի կարգավորման ու այլ առումներով, անցել էինք պրակտիկ աշխատանքի: Ապաստարան կոչվածը այլ հասկացողություն է: Ապաստարանները հիմնականում կառուցվել են Սովետական Միության ժամանակ՝ գործարաններին կից, աշխատավայրերին կից: Հիմա դրան փոխարինելու են եկել պատսպարման մյուս ձեւերը՝ ասենք բարձրահարկ շենքի նկուղը. կան տարբեր ուրիշ տեղեր, որտեղ կարող են պատսպարվել: Դրանց մասին մարդկանց իրենց համայնքներում տեղեկացնելու են: Գյուղական վայրերում՝ հիմնականում նկուղներում է:

Քաղաքացիները պատշաճ կերպով իրազեկվա՞ծ են իրենց տարածքներում գտնվող ապաստարաններից եւ թե ինչ պիտի անեն ազդանշանը լսելուց հետո: 

 - Մենք անընդհատ տեղեկություն ենք տալիս: Այսօր բազմաթիվ ուղղություններով տեղեկություն ենք տալիս, թե ինչ պետք է անի մարդը, շատ ուշադիր պետք է լինեն եւ նայեն: Առանձին-առանձին կա, եթե մեքենայի մեջ ես՝ ինչ պետք է անես, եթե տանն ես՝ ինչ պետք է անես, կամ եթե աշխատավայրում կամ փողոցում ես՝ ինչ պետք է անես:

armtimes.com

Ադրբեջանական կողմը պատասխանել է Փաշինյանին

10.09.2024 22:10

Տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել

10.09.2024 21:59

Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային բնույթի հարցեր

10.09.2024 19:42

Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճել է

10.09.2024 18:43

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

10.09.2024 17:55

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ՝ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԿԱՊԱՆՑԻ ԱԼԵՔՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

10.09.2024 17:52

«Դպրոցների փառքի անկյունները հանելու հրահանգ կա՞»․ պատգամավորը՝ նախարարին

10.09.2024 16:35

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը

10.09.2024 16:04

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով

10.09.2024 15:43

Իրանը շարունակում է հանդես գալ «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը հաստատող հայտարարություններով

10.09.2024 15:42

10-րդ դասարանի պատմության դասագիրք չունենք. դա անելու ենք թղթապանակի միջոցով. նախարար

10.09.2024 15:32

Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացքը

10.09.2024 14:29