Հակառակորդը ծուղակի մեջ է հայտնվել, բայց դա չի նշանակում, որ վերջնական գերության վիճակում են եղել․ Արծրուն Հովհաննիսյան

22.07.2020 17:44
3406

Տեղանքի մարտական իրավիճակից ելնելով՝ հակառակորդը ծուղակի մեջ է հայտնվել, բայց այդ ծուղակը չի նշանակում, որ վերջնական գերության վիճակում են եղել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Տավուշի հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հարձակման հերթական փորձին։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները Տավուշում հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հերթական հարձակումն են ձեռնարկել, որը հետ է մղվել։ Նախարարությունը հայտնել էր նաեւ, որ հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեցել են նաև ծուղակում մնացած զինծառայողներ, որոնք չեն կարողացել կատարել իրենց խնդիրը: Խոսնակ Շուշան Ստեփանյանը այսօր առավոտյան հայտնեց, որ լրահետախուզում է կատարվում՝ ավելի մանրամասն իրավիճակը հասկանալու համար։ 

Մեր զրույցում Արծրուն Հովհաննիսյանը միայն նշեց, որ հակառակորդը զոհեր ունի: Ինչ վերաբերում է ծուղակում մնացած ադրբեջանցիներին, մեր տեղեկություններով՝ հակառակորդի հատուկ նշանակայինները հայտնվել են 2 դիրքերի հատվածի ձորակում, որը տեսանելի չի եղել հայկական կողմի համար։ Չի բացառվում, որ նրանց ողջ մնացած հատուկ նշանակայինները, մագլցելով ժայռի վրայով, հետ են փախչել: 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40