Հաղորդում Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

18.04.2018 15:24
1646

1) Երեւանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետեւում է դրանց ընթացքին:

Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, եւ թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում: 

2) Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով: 

3) Այսօր ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, դրանց վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաեւ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դրանց գործադրման վայրում անմիջականորեն արձանագրած դեպքերը:

Այս տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով:   Այս առնչությամբ առկա է համապատասխան իրավական ընթացակարգ սկսելու անհապաղ անհրաժեշտություն: 

4) Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների եւ ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Մտահոգիչ է նաեւ Երեւանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների եւ նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները։ 

5) Հատուկ կարեւորում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու եւ հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ:

Այդ կոչերի կարեւորությունը պայմանավորված է նաեւ այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք եւ բռնության կոչեր: 

6) Ներկայում կարեւոր է նաեւ լրատվամիջոցների բնականոն գործունեությունը: Ուստի, Պաշտպանի աշխատակազմի առանձին ուշադրության հարց է լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը: Այդ նպատակով իրականացվում է առանձին դիտարկում: Այսօր factor.am էլեկտրոնային լրատվամիջոցի օպերատորի տուժելու եւ տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին: 

7) Իրավասու պետական մարմիններն իրենց հերթին պետք է հանրությանը տրամադրեն անընդհատ տեղեկություններ հավաքների կապակցությամբ իրենց գործողությունների, հավաքների մասնակիցների տուժելու փաստերի ու դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

Պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկությունները կարեւոր երաշխիք են ոչ հավաստի տեղեկությունների տարածումից ու դրանց հետեւանքով ստեղծվող հնարավոր խուճապային իրավիճակներից խուսափելու նպատակով: Սա կարեւոր է նաեւ այդ մարմինների նկատմամբ վստահության տեսանկյունից:

ombuds.am

17.04.2018

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40